Միջազգային

Իրանցի և ռուս դիվանագետները քննարկել են ղարաբաղյան հակամարտությունը

Իրանցի և ռուս դիվանագետները քննարկել են ղարաբաղյան հակամարտությունը: Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը Մոսկվայում իր պաշտոնակից Իբրահիմ Ռահիմպուրի հետ հանդիպմանը, ի թիվս այլ հարցերի, քննարկել է նաև ղարաբաղյան հակամարտությունը: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:Հատկանշական է, որ քննարկումը տեղի է ունեցել Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցչի արած հայտարարությունից մեկ օր անց.

Հուսեյն Ջաբեյրը նախօրեին նշել է, որ Թեհրանը պատրաստ է հանդես գալ որպես միջնորդ Հայաստանի և Ադրբեջանի միջև Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում: Իր միջնորդական ջանքերն Իրանն առաջին անգամ չէ, որ առաջարկում է, սակայն Իսլամական հանրապետության դեմ պատժամիջոցների չեղարկման համատեքստում այն նոր հնչեղություն է ձեռք բերում:

Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչը նաև հայտնել էր, որ իրանցի դիվանագետներտ ադրբեջանցի գործընկերների հետ բանակցութւններ են վարել Ադրբեջանի նախագահ լհամ Ալիևի այցը Թեհրան նախապատրաստելու ուղղությամբ: Այցի մասին վերջնական պայմաավորվածություն դեռևս ձեռք չի բերվել:

Back to top button