Հասարակություն

Գետիի թանգարանը ցուցադրում է Զեյթունի ավետարանի մանրանկարները

Լոս Անջելեսի Գետիի թանգարանի այցելուները կարող են տեսնել , թե ինչի շուրջ է եղել 5- ամյա պայքարը:  Զեյթունի ավետարանի երկու էջ ցուցադրության է դրված թանգարանում, հայտնում է The art newspaper- ը։ Ամերիկյան այս թանգարանը 1994 թ.-ին 950.000 դոլարով  գնել էր  750- ամյա հայկական ավետարանի այդ էջերը, որոնք հայտնի են որպես կանոնագիրք։

2010 թվականից այս էջերի պատկանելությունը վեճի առարկա է։ Հայոց եկեղեցին հայտարարում էր, որ դրանք Հայոց ցեղասպանության ժամանակ ապօրինի մասնատվել է ավետարանի մյուս մասերից։ 2015- ի սեպտեմբերին կողմերը համաձայնության են եկել։ Ըստ դրա՝ Գետին կշարունակի պահել Զեյթունի հայտնի ավետարանի առաջին ութ էջը, սակայն դրա տերը կհամարվի Հայոց եկեղեցին։ Զեյթունի ավետարանի մնացած մասն այժմ պահվում է Մատենադարանում։

Այս էջերը 13-րդ դարի հայ մանրանկարիչ Թորոս Ռոսլինի ձեռք աշխատանքն է։ Ցուցադրությունը կշարունակվի մինչև հունիսի 26-ը:

Back to top button