ԿարևորՄիջազգային

Իրանի նախագահի պատմական այցը Եվրոպա

Իրանի նախագահը պատմական այց է կատարում Հին աշխարհամաս: Այցը մենկնարկել է Իտալիայից: Հռոմում Հասան Ռոուհանիին ընդունել են Իտալիայ նախագահն ու վարչապետ Մատեո Ռենցին:

BBC-ի հաղորդմամբ՝ Հասան Ռոուհանիի այցի շրջանակներում կնքվելու են առևտրային համագործակցության մասին պայմանագրեր՝ ավելի քան 18 մլրդ դոլար ընդհանուր արժողությամբ: Իտալիան մինչ Իրանի դեմ միջազգային պատժամիջոցների սահմանումը Թեհրանի եվրոպացի խոշորագույն առևտրային գործընկերներն էր՝ առևտրաշրջանառությունը երկու երկների միջև 2011 թվականին կազմել էր 7 մլրդ եվրո, այժմ այն իջել է մինչև մեկ միլիարդ:

Իրանի նախագահին այսօր ընդունել է նաև Հռոմի պապը, պատմական այս հանդիպման վերաբերյալ մանրամասներ դեռևս չեն հաղորդվում:

Իտալիայից Իսլամական Հանրապետության նախագահը մեկնելու է Ֆրանսիա: BBC-ին գրում է՝ համաձայնագիր է ստորագրվելու «էյրբաս» ընկերության հետ: Նշենք, որ Հասան Ռոուհանիի եվրոպական շրջագայությունը պետք է կայանար անցյալ տարվա նոյեմբերին, սական հետաձգվել էր փարիզյան ահաբեկչությունից հետո:

Հասան Ռոուհանիի այցը Եվրոպա նոր ժամկետներում ձեռք է բերել այլ երանգ՝ հաշվի առնելով Իսլամական Հանրապետության դեն պատժամիջոցների չեղարկման վերաբերյալ ձեռք բերված պատմական համաձայնությունը:

Ռոուհանիի եվրոպական շրջագայության ընթացքում հնարավոր է քննարկվեն նաև էներգակիրների մատակարարման հարցեր։ Օրերս Իրանի ազգային գազային ընկերության միջազգային հարցերով տնօրեն Ազիզոլա Ռամեզանին հայտարարել էր, որ  Իրանը պատրաստ է Եվրոպային գազ մատակարարել:«Աշխարհում գազի ամենախոշոր պաշարներն ունեցող Իրանի աշխարհագրական դիրքը թույլ է տալիս նրան գազ վաճառել բոլոր երկրներին»,- ասել է իրանցի պաշտոնյան:

Back to top button