Հասարակություն

Բուքը փակեց Լանջիկ-Մաստարա ճանապարհահատվածը

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 25-ին՝
ժամը 19:30-ի դրությամբ, բքի և տեսանելիության բացակայության պատճառով
փակվել է Երևան-Գյումրի ավտոճանապարհի Լանջիկ-Մաստարա ճանապարհահատվածը:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն
ավտոճանապարհներին շուրջօրյա կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման,
ինչպես նաև ճանապարհի լայնացման աշխատանքներ:

Վթարներից, պատահարներից, խցանումներից և արտակարգ իրավիճակներից
խուսափելու նպատակով ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին
հորդորում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

Back to top button