Միջազգային

Թուրքիան չի մասնակցի բանակցություններին, եթե մասնակցեն քրդերը

Անկարան պատրաստ է դուրս գալ Սիրիայի աջակցության միջազգային խմբից, եթե Ժնեւի բանակցություններին սիրիացի քրդերը ներկա լինեն ընդդիմության կազմում, հայտնում է Foreign Policy- ն՝ վկայակոչելով ՄԱԿ- ի բարձրաստիճան մի դիվանագետի։

Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի գլխավորած պատվիրակությունն իր նախազգուշացումը փոխանցել է Սիրիայի հարցով ՄԱԿ- ի հատուկ բանագնացին դեռ այս շաբաթվա սկզբին, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը Թուրքիա այցի ընթացքում փորձել էր Անկարաին համոզել դուրս չգալ բանակցություններից, եթե քրդերը միանան նրան։

Երեկ քրդական Ժողովրդավարական միություն կուսակցության ներկայացուցիչ Սալեհ Մուսլիմը հայտարարել էր, որ միջսիրիական բանակցությունները, որոնք նախատեսված են հունվարի 25- ին, կարող են չկայանալ սիրիացի քրդերի բացակայության դեպքում։

Back to top button