Հասարակություն

Անցնող շաբաթ հակառակորդն արձակել է 3200 կրակոց

Պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների համաձայն` հունվարի 17-ից 23-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից, տարբեր տրամաչափի հրաձգայինզինատեսակներից և 82 միլիմետրանոց ականանետից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 3200 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում ենօպերատիվ-մարտավարական իրադրությանը ևշարունակում վստահորեն իրականացնել մարտականհերթապահություն:

 

Back to top button