Հասարակություն

Հարուցվել է քրեական գործ՝ ոստիկանության ծառայողի կողմից փաստաթուղթ կեղծելու և օգտագործելու դեպքով

Քաղաքացի Ռուդիկ Դ.-ն, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, հայտնել է ՀՀ ոստիկանության ծառայողի կողմից փաստաթուղթ կեղծելու և օգտագործելու վերաբերյալ տվյալներ:

Մասնավորապես՝ Ռուդիկ Դ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության ծառայող իր ծանոթից տեղեկացել է, որ վերջինս իրենից գնած և դեռևս չանվանափոխված ավտոմեքենայով ենթարկվել է վթարի, որից հետո իր անունից կեղծ լիազորագիր ներկայացնելով ապահովագրական ընկերություն՝ ստացել է փոխհատուցման ենթակա գումարը:

Քաղաքացի Ռուդիկ Դ.-ի հաղորդման հիման վրա՝ ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության ծառայողի կողմից փաստաթուղթ կեղծելու և օգտագործելու ենթադրյալ դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Back to top button