Հասարակություն

Թուրքիայում լույս է տեսել «Այնթափի գոյամարտը» գրքի թուրքերեն թարգմանությունը

Antepin-Varoluş-MücadelesiԹուրքիայում «Բելգե» հրատարակչությունը լույս է ընծայել Ա.Կեսարի հեղինակած «Այնթափի գոյամարտը» գրքի թուրքերեն թարգմանությունը: Այդ մասին հաղորդում է Akunq.net-ը: Աղբյուրի համաձայն` գրքի թարգմանիչներն են թուրք ուսումնասիրողներ Մուրաթ Ուչաները և Ումիթ Քուրթը:

Ըստ աղբյուրի` սույն գրքում ներկայացված են 1920 թ. ապրիլի 1-ից մինչև 1921 թ. դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում Այնթափում տեղի ունեցած և, հատկապես, այստեղի հայությանն առնչվող բոլոր դեպքերը: 198 էջից բաղկացած այս գիրքը թուրք ընթերցողներին հնարավորություն է տալիս տեղեկանալ իրական պատմության մասին, այն էլ` զոհերի շուրթերից:

Հիշեցնենք, որ անցյալ տարվա սեպտեմբերին Հայաստան այցելած` գրքի թարգմանիչներից Մուրաթ Ուչաները հարցազրույց էր տվել Akunq.net-ին` մասնավորապես նշելով, թե «Այնթափի գոյամարտը» գիրքը թուրքերեն է թարգմանել` ելնելով հետևյալ նկատառումից. թուրքական պաշտոնական պատմագրությունը միշտ ներկայացրել է, թե 1922 թ. Այնթափում քեմալականները «պայքարել են ֆրանսիական իմպերիալիստական ուժերի դեմ», այնինչ վերոհիշյալ գիրքը փաստում է, որ քեմալական ուժերն իրականում ոչ թե պայքար են մղել «զավթիչ Ֆրանսիայի», այլ` կռվել այնթափահայության դեմ:

Back to top button