Քաղաքական

Երեւանի համար առաջնային է Հայաստան- Ռուսաստան համագործակցության վեկտորը

lenabadeyan

Այսօր Գրողների միությունը՝ ստեղծագործողների նախաձեռնությամբ, տեղի է ունեցել հանդիպում պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ: Շոշափվել են բազմաթիվ հարցեր, փոխնախարարն ի սկզբանե հայտարարել է, որ պատրաստ է պատասխանել ցանկացած հարցի, բայց հստակեցրել, որ որոշ պատասխանները լրագրողների կողմից չլուսաբանվեն՝ հասկանալի պատճառներով:  

Պաշտպանության փոխնախարար Դավիթ Տոնոյանն այսօր Գրողների միությունում ստեղծագործողների հետ հանդիպման ժամանակ հստակ ձեւակերպում չտվեց, թե որքանով է այսօր իրատեսական Ադրբեջանի պատերազմի վերսկսման հնարավորությունը՝ հաշվի առնելով այն վերլուծությունները, թե նավթի գնի անկման պայմաններում Ադրբեջանում առաջացած տնտեսական ճգնաժամից եւ ներքին խնդիրներից ուշադրությունը շեղելու համար հարեւան պետության ղեկավարը կարող է դիմել նման քայլի: Փոխնախարարը պարզապես նշում է. «Պաշտպանական ռազմավարության վերանայման մեջ կա «սպառնալիքների գնահատում» բաժինը, ուստի Հայաստանի ԶՈՒ-ում իրականացվում է պլանավորում բոլոր սցենարների համար»:

Ինչ վերաբերում է Ռոըսաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների վատթարացման հետ Հայաստանում հույսեր կապողներին՝ ռուս-թուրքական պայմանագրի չեղարկմանը սպասողներին, ապա փոխնախարարն այս հարցին էլ հստակ պատասխան չտվեց: Պարզապես արձանագրեց, թե չի կարծում, որ այդպիսի չեղարկումը իրավիճակ կարող է փոխել սահմանում: Թեեւ միջազգային գնահատականներում տարածաշրջանը, որտեղ գտնվում է Հայաստանը, բնութագրվում է 4 բառով՝ «փոփոխական, անորոշ, բարդ եւ ոչ միանշանակ», բայց Հայաստանն ամեն դեպքում ռազմական ոլորտում փորձում է համագործակցել տարբեր ուղղություններով:

Հայաստանի համար այս պահին առավել կարեւոր են Հայաստան-Ռուսաստան, Հայաստան-Վրաստան եւ արդեն հիմա՝ Հայաստան-Իրան համագործակցության վեկտորները: Պաշտպանության փոխնախարար Դավիթ Տոնոյանը չբացառեց, որ պատժամիջոցներից ազատված Իրանի հետ առաջիկայում Հայաստանը կարող է հաստատել նաեւ նոր որակի հարաբերություններ:

Մոտ ապագայում պաշտպանության նախարարությունը համագործակցության առումով, նոր զարգացումներ է սպասում Հայաստան-Վրաստան ուղղությամբ: Այս դեպքում պաշտպանության նախարարը կարծում է, որ տարբեր ռազմական դաշինքներում գտնվելը՝ խոչընդոտ չէ:

 

Back to top button