ՄիջազգայինՏնտեսական

Դա փլուզում չէ. Կրեմլը համաձայն է ռուբլու սրընթաց անկմանը տրվող նման գնահատականին

Կրեմլում համոզված են՝ ռուբլու փոխարժեքի ներկայիս անկումը չի կարելի փլուզում համարել, Կենտրոնական բանկը ունի սցենարներ, որոնք թույլ կտան խուսափել իրադարձությունների նման զարգացումից: «Ռուբլու փոխարժեքն իրոք փոխվում Է, բայց դա փլուզում չԷ»,- այսօր լրագրողներին ասել է հայտարարել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Մինչդեռ Մոսկվայի բորսայում հունվարի 21-ին ռուբլու նկատմամբ դոլարի փոխարժեքը սակարկությունների նախորդ փակման մակարդակի համեմատությամբ աճել Է 4,59 ռուբլով եւ կազմել 85,99 ռուբլի: Դա 5,89 ռուբլով ավելի Է 2014 թվականի դեկտեմբերի 16-ին գրանցված առավելագույն ցուցանիշից: Եվրոյի փոխարժեքը բարձրացել Է 5,06 ռուբլով՝ մինչեւ 93,7 ռուբլու նշագիծ:

Back to top button