Հասարակություն

Որ ապակիի գործ անեն. «Աքիլեսի» ղեկավարը՝ վարչական իրավախախտումների մասին

hasmikmartirosyan

 

ճանապարհային նշանների կամ ճանապարհային գծանշումների պահանջները չկատարելը, խաչմերուկների անցման կանոնները խախտելը, երթևեկությունն սկսելու կամ մանևր կատարելու, վարորդների կողմից կանգառ կատարելու կամ կայանելու կանոնները խախտելը, ինչպես նաև նմանօրինակ խախտումների համար նախկինում սահմանված տուգանքները՝ ըստ վարչական իրավախախտումների օրենսգրքում կատարված փոփոխությունների, փոխարինվել են նախազգուշացմամբ: Այսինքն՝ արվել է ամեն ինչ, որ խնդիրների լուծումը, եթե իհարկե  կյանքի համար վտանգավորություն չի ներկայացնում, լինի  հօգուտ վարորդի, իսկ խախտումները կտեղադրվեն համացանցում և վարորդները  հնարավարություն կունենան հետևելու՝  թե քանի խախտում են կատարել, որոնց համար չեն տուգանվել, այլ նախազգուշացվել են:

Ի դեպ, քանակային սահմանափակում նախատեսված չէ:  Օրենքի փաթեթը մշակվել է ՀՀ նախագահի հանձնարարականով, և կառավարությունում էլ համամիտ են վարորդների հետ՝  երթևեկելիս կան խախտումներ, որոնցից պարզապես հնարավոր չէ խուսափել:

Օրենքի ընդունումից սկսած վարորդները պետք է ուշադիր լինեն դիմապակու թաղանթապատման մգեցվածության նկատմամբ, Այն չպետք է գերացանցի լուսաթափանցելիության 75 տոկոսը, իսկ վարորդի աջ և ձախ կողային ապակիներինը՝ 70 տոկոսը։  «Աքիլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոնի ղեկավար Էդուարդ Հովհաննիսյանը ներկայացնելով թաղանթապատված ապակիների դրական և բացասական կողմերը, նկատում է, որ նոր օրենքը 2007թ-ի կառավարության կողմից ընդունած որոշման նորացված տարբերակն է՝  վիճելի կետերով: «Օրենք են փոխում, որ ապակու գործ անեն։ Անհասկանալի է ինչո՞ւ մգեցված ապակիների դեպքում չեն տուգանելու, իսկ թաղանթապատվածի դեպքում` տուգանելու են»,- ասում է։

Ի դեպ, փոփոխությունները լավ լուր են ավետում նաև ուղևորափոխադրող վարորդների և ուղևորների համար նույնպես; Այսուհետև տրանսպորտային միջոցների վարորդների կողմից կանգառը և կայանումը խախտում չի համարվում, եթե կանգառը կատարվել է միայն ուղևորների նստելու կամ իջնելու նպատակով և այն չի գերազանցել մեկ րոպե ժամանակահատվածը:

Նախազգուշացումներին զուգահեռ խստացվել է ոչ սթափ վիճակում տրասպորտային միջոցը վարելու կարգը և տուգանքի չափը:

Back to top button