Հասարակություն

Երեխայի միանվագ նպաստները կվճարվեն անկանխիկ. կառավարության նիստում (լրացված)

տեղադրվել է 10։45- ին
լրացվել է ժամը 18։33- ին

hasmikdilanyan

Երեք տասյակ հարց ու վարչապետից խիստ հանձնարական նախարարներին ու գերատեսչությունների ղեկավարներին՝ հատուկ ուշադրություն դարձնել  աշխատանքային կարգապահությանը:   Հովիկ Աբրահամյանը հայտարարել է՝ հետամուտ է լինելու, որպեսզի բոլորը ժամանակին ներկայանան աշխատանքի ու ժամանակից շուտ չհեռանան աշխատանքից:   Կառավարության որոշմամբ՝ «Լիկվոր» ՓԲԸ-ին թույլատրվել է օգտվել գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից: ՀՀ կառավարությունը մինչ 2016 թվականի դեկտեմբերի 31-ը երկարաձգեց «1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթված անձանց աշխատանքային ստաժները սահմանող  հանձնաժողով»-ի գործունեության ժամկետը:

Կառավարության նիստից հետո էկոնոմիկայի նախարար Կարեն Ճմշարիտյանն ու ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանն անդրադարձել են մեր երկրի նախորդ տարվա տնտեսական  ու պետական բյուջեի ցուցանիշերին:

 

Փոփոխություններ երեխայի  միանվագ նպաստի տրամադրման կարգում: Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարությունն ուսումնասիրել ու որոշել է՝ Երեխայի ծննդյան միանվագ նպաստն այսուհետ կվճարվի անկանխիկ եղանակով: Սա պետական բյուջեի ծախսերի արդյունավետության բարձրացման, ինչպես նաև  կոռուպցիոն ռիսկերի  բացառման  նպատակով:

Գործող օրենսդրության համաձայն, առաջին և երկրորդ երեխայի ծննդյան դեպքում միանվագ վճարվում է  50 հազար դրամ, երրորդ և չորրորդ երեխայի դեպքում՝ մեկ մլն և հինգերերոդ և հաջորդ երեխայի ծննդյան դեպքում՝ մեկ ու կես մլն դրամ: Մինչ այժմ,   առաջին և երկրորդ երեխայի ծննդյան  միանվագ  հիսուն հազար դրամները, երրորդ  չորրորդ, հինգերորդ և հաջորդ  երեխայի ծննդյան 500 հազար դրամները  կանխիկ էին  վճարվում:

Այսօր հաստատված նախագծով  նիանվագ բոլոր գումարները կվճարվեն անկանխիկ եղանակով: Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի տեղեկացրեց՝ նպաստների համար նախատեսված չորս մլրդ դրամից անկանխիկ վճարմանն անցնելու դեպքում կխնայվի շուրջ 40 մլն դրամ:

Նախորդ տարեվերջից դրամագլխի ծախսման ուղղությունենրը համալրվեցին ևս երկուսով,  իսկ այժմ արդեն  մինչև տարեվերջ  գումարից  յուրաքանչյուր ամիս 235 հազար դրամ բանկային վճարում կատարելու հնարավորություն կտրվի: Արտեմ Ասատրյանի պարզաբանմամբ՝ 13 500 ընտանիք իրավունք կստանա այս տարվա ընթացքում տնօրինել ընտանեկան դրամագլուխը՝ 25 հազար դրամի չափով:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը կարևորել է որոշման նախագիծը։ «Սա նաև այն բոլոր կոռուպցիոն ռիսկերն է բացառում, որ մեր քաղաքացիները փորձում են այդ գումարները կանխիկացնել: Դրա համար մենք պարզեցնում ենք այդ ընթացակարգերը, տալիս ենք հնարավորություն, որպեսզի քաղաքացին կարողանա ամսական 25 հազար դրամ կանխիկ ստանալ, եթե կա դրա անհրաժեշտությունը: Ինչպես մեր հետաքննությունն է  ցույց տալիս, մեր քաղաքացիները փորձում են կանխիկացնել այդ գումարները, դրա համար մենք տալիս ենք այդ հնարավորութւյունը»,- ասում է։

Ի դեպ, այս տարվանից նախատեսված  չաշխատող հղիներին տրամադրվող մայրության նպաստները նույնպես կվճարվեն անկանխիկ եղանակով:

Այգեհովիտ-Վազաշեն-Պառավաքար-Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհը շրջանցող նորակառույց 3.2 կիլոմետր երկարությամբ ճանապարհն ընդգրկվեց կառավարության սահմանած ճանապարհների պահպանման և շահագործման  ցանկում:  ՀՀ տրանսպորտի և կապի փոխնախարար Արթուր Առաքելյանը նշեց. «Նախագծի ընդունման նպատակն է ապահովել նորակառույց ճանապարհի երթևեկության անվտանգությունը»:

Հաստատվեց նաև պետական աջակցություն Հայաստանի Հանրապետության արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարությամբ նախատեսված միջոցառումների իրականացման 2016 թվականի ծրագիրը և միջոցառումների ցանկը: Արդեն կառավարության նիստից հետո նախագիծը ներկայցրած էկոնոմիկայի նախարար կարեն Ճշմարիտյանն անդրադարձավ 2015- ին արտահանման ոլորտում տնետսվարողների  ու ընդհանրապես տնտեսության առջև ծառացած խնդիրներին:

Նախ հիշեցրեց՝  արտաքին ազդեցությունների բացասական ազդակները սկսվեցին դեռ 2014-ի վերջից: 2015-ին  ՀՀ կառավարության որդեգրած քաղաքականությունը, սակայն, իր ադյունքը տվեց: Կարևորեց արդեն ստեղծված արտահանման աջակցման խորհրդի աշխատանքները, նաև պարզաբանեց՝ խորհուրդը պետք է վեր հանի նախորդ ամենաշատը տուժած ոլորտները,  ինչպես նաև  ուշադրության առանցքում պահի այն ճյուղերը, որոնք  կարող են այս տարի  տուժել արտաքին գործոններից:

Ընտրվել են  հինգ՝ միս- մսամթերք, ձուկ- ձկնամթերք, մրգային օղիներ , գինիներ ու պահածոների արտադրության ոլորտները, որոնք 2015-ին ամենաշատն են տուժել հատկապես ՌԴ տեղի ունեցող տնտեսական իրադարձություններից: Էկոնոմիկայի նախարարն այսօր էլ տնտեսվարողներին հորդորեց դիվերսիֆիկացնել արտահանման շուկաները։

Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումը Հայաստանի համար նոր հնարավորություններ է ստեղծում, այն կարող է լրացուցիչ  ու նոր թթվածին լինել տնտեսության համար, ասաց Կարեն Ճշմարիտյանը։

ՀՀ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը, կառավարության նիստից հետո  լրագրողների հետ հանդիպման ժամանակ  անդրադառնալով նախորդ տարվա պետական բյուջեի կատարման ցուցանիշերին, նշեց, որ  2015-ին   պետական բյուջեով նախատեսված 80 միլիարդ դրամի եկամուտ չի ապահովվել, ինչը լրացվել է 48 միլիարդ դրամ վարկային միջոցներով, լրացուցիչ այլ եկամուտներով, իսկ որոշակի ծախսեր չեն կատարվել։  «2015- ­ի պետբյուջեի վերջնական արդյունքները կներկայացվեն մայիսին՝ Ազգային ժողովում: Նախորդ տարի եկամուտների պլանը թերակատրվել է, պատճառը ՀՆԱ­- ի նախատեսված ցուցանիշից ավելի ցածր ցուցանիշներ ունենալն էր, սակայն չնայած դրան՝ կառավարությանը հաջողվեց ծախսային բոլոր պարտավորությունները կատարել»,- ասաց փոխնախարարը:

 

Back to top button