Հասարակություն

Արմեն Մուրադյանը՝ H1N1-ի, դասերի հետաձգման եւ հակաուռուցքային դեղորայքի ներկրման մասին

hasmikdilanyan
«Այս պահին  սուր շնչառական հիվանդությունների ու H1N1 վիրուսի տարածման կտրուկ բարելավում է նկատվում, ապաքինված հիվանդների  99 տոկոսը դուսր են գրվում առանց որիևիցե առողջական խնդրի: Մինչ այս պահը H1N1 տեսակի գրիպից մահվան 18 դեպք է գրանցվել»,- կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարել է առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:

Նա նշել է, որ Տամիֆլույ դեղամիջոցի ներկրման հետ կապված որևէ մենաշնորհ չկա, այն միշտ եղել է հիվանդանոցային, իսկ հունվարի 13-ից նաև պոլիկլինիկական ցանցում անվճար: Որևէ հիվանդ չկա, որ ունեցել է կարիք ու չի ստացել, իսկ դեղատնային ցանց կարող է ներկրել յուրաքանչյուր ներկրող,  բերել ու վաճառել, առավել ևս որ տեսնում է կա դրա պահանջարկը:

«Մենք պահանջարկը բավարարել ենք սոցիալական ծրագրի շրջանակներում և ապահովել ենք անվճար: Այս պահին էլ  ունենք համապատասխան պաշարները և կարող ենք տրամադրել ըստ անհրաժեշտության»:

«Թոքաբորբով 7 հիվանդի այս պահին միացված է  արհեստական շնչառություն, 124 հղիներից հիվանդանոցներում են 94 ը»,- առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը  նաև որոշ թվային տվյալներ  է ներկայացրել, ինչպես նաև անդրադարձել ուսումնական հաստատություններում դասերի հնարավոր հետաձգման խնդրին.

«Դպրոցների  դասերի հետաձգհման հարցը մշտադիտարկվում է, մինչև ուրբաթ կնայենք ցուցացնիշերը և անհրաժեշտության դեպքում հանդես կգանք առաջարկով»:

Նախարարը հորդորել է նաև սերտ չշփվել  դիմացինի հետ, չհամբուրվել, ինչպես նաև վաղ դիմել բժշկի՝ չմոռանալով նաև  գրիպի դեմ  ժողովրդական միջոցներով  պայքարելու մասին:  «Մենք անգամ համաճարակային բռնկումից էինք հեռու»,- մեկ անգամ ևս հստակեցրել է ոլորտի պատասխանատուն:

Ի դեպ, Արմեն Մուրադյանը բացարձակ սուտ է բնորոշել մամուլի  հրապարակումներն այն մասին, որ Հայաստանն աշխարհում առաջին տեղն է  զբաղեցնում՝ քաղցկեղից մահացածների թվով:

«Կան Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության կողմից հրապարակած համապարատասխան թվեր»:

Նախարարը հաստատել է լուրերն այն մասին, որ Հայաստան է ներկրվել մեծ քանակությամբ հակաուռուցքային դեղորայք:

Արմեն Մուրադյան. «Այդպիսի դողարայք, որը շատ արդյունավետ է, ներ է կրվել Հայաստան հումանիտար ճանապարհով: Արդեն իսկ բաշխվել է ուռուցքաբանական հիվանդանոցներում, Ուռուցքաբանության ազգային կենտրոնին, նաև ԼՂՀ 998 հատ Ավեստին ենք մենք  վերաբաբաշխում ենք արդեն իսկ կատարել»:

Հիշեցնենք, որ հունվարի 18-ին գրանցվել էր H1N1 վարակից մահացության 16-րդ դեպքը։

Back to top button