Միջազգային

Ադրբեջանցի լրագրողին ՄԻԵԴ-ում պաշտպանելու է Ամալ Քլունին

Խադիջա Իսմայլովայի փաստաբանները դեռևս տեղեկություն  չունեն այն մասին, որ ադրբեջանցի լրագրողին Մարդու իրավունքների եվրոպական դատարանում պաշտպանելու է աշխարհահռչակ դերասան Ջորջ Քլունիի կինը՝ Ամալ Քլունին: Trend գործակալությանը փաստաբան Ֆահրեդին Մեհթիևը ասել է, որ Խադիջա Իսմայլովայի գործն ուշադրության կենտրոնում են պահում մարդու իրավունքներով զբաղվող միջազգային կազմակերպությունները, հնարավոր է, որ տիկին Քլունին այդ կազմակերպություններից մեկն է ներկայացնում:

Նախօրեին Ամալ Քլունին ամերիկյան NBC հեռուստաընկերության եթերում թր հայտնել Ադրբեջանի իշխանությունների կողմից քաղաքական հետապնդումների ենթարկվող լրագրողին պաշտպանելու մտադրության մասին:Նա ասել էր, որ Մարդու իրավունքների երվորպական դատարանում հարցի վերաբերյալ արդեն համաձայնություն է ձեռք բերվել:

Ի դեպ, ադրբեջանական լրատվամիջոցներում լուրն իրարանցում է առաջացրել, նրանք Ամալ Քլունիին ներկայացնում են որպես հայկական ծագում ունեցող փաստաբան:

Back to top button