«Սեծ խզում կա, բայց այնպես չէ, որ 21-րդ դարը մերը չի լինելու, ինչպես երազում էր Վազգենը», ասում է Արամ Սարգսյանը


16 տարի առաջ այս օրը՝ 1999 թվականի հոկտեմբերի 27-ին, տեղի ունեցավ աննախադեպ մի ահաբեկչություն, որն անվերադարձ կերպով փոխեց մեր երկրի զարգացման ընթացքը: Նաիրի Հունանյանի գլխավորած ահաբեկչական խմբի գործողությունների արդյունքում զոհվեցին ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վարզգեն Սարգսյանը, Աժ փոխնախագահներ Ռուբեն Միրոյանը, Յուրի Բախշյանը, պատգամավորներ Միքայել Քոթանյանը, Հենրիկ Աբրահամյանը, Արմենակ Արմենակյանը և նախարար Լեոնարդ Պետրոսյանը: Մեկ օր պատգամավորները պատանդ մնացին ԱԺ դահլիճում, որից հետո հանցագործ խումբը հանձնվեց: Հանցախմբի նկատմամբ դատավարությունը տևեց 3 տարի, որի արդյունքում հանցախմբի անդամները դատապարտվեցին ցմահ ազատազրկման:
Նշենք, որ նորանկախ Հայաստանի պատմության մեջ ոճրագործությունն իրավամբ որակվեց ոչ միայն ահաբեկչություն քաղաքական գործիչների նկատմամբ, այլև հարված՝ պետականության ողնաշարին: Այսօր էլ, ավանդույթի համաձայն, խորհրդարանի բակում տեղադրված հուշակոթողի մոտ անցկացվել է սգո արարողություն: Եղել են այցեր նաև Եռաբլուր և Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոն: