Տնտեսական

Հայաստանը Չեխիա կարող է խաղող արտահանել. պատգամավորները վերադարձել են այնտեղից

hasmikdilanyan

Հոկտեմբերի 19-22- ը  ԱԺ  գյուղատնտեսության ու բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն ու ևս երեք պատգամավոր աշխատանքային այցով  գտնվել են  Չեխիայի Հանրապետությունում: Նրանք իրենց  չեխ գործընկերների հետ բազմաթիվ հանդիպումներ են ունեցել : Եթե  քննարկումները շարունակություն ունենան, ապա առաջիկայում գուցե հայկական չրերը, պահածոներն ու  հայկական խաղողից ստացված սպիրտը հայտնվի չեխական շուկայում:  ԱԺ գյուղատնտեսության և բնապահապնության հարցերի մշտական հանձնաժողովի ու պատվիրակության նախագահ  Մարտուն Գրիգորյանն ու պատվիրակության անդամ Լյովա Խաչատրյանն այսօր  որոշ   մանրամասներ են ներկայացրել:  Լյովա Խաչատրյանը  չի  մոռացել հիշեցնել նաև  իր և գործընկերների գործուղումերի մասին հրապարակումներն ու դրանց ուղղված քննադատությունները: Դիմելով լրագրողներին նա հայտարարել է. «Եթե դուք  նման գրաֆիկով աշխատեիք, ինքներդ ձեզ չէիք նախանձի»: 

 

Ուղիղ մեկ  տարի առաջ Երևանում աշխատանքներն սկսեց տնտեսական համագործակցության հարցերով հայ-չեխական միջկառավարական հանձնաժողովը: Հիմնական նպատակը երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների խթանումն է: Տարբեր հաշվարկներով՝ Հայաստանի Հանրապետության եւ Չեխիայի միջեւ արտաքին առեւտրաշրջանառությունը կազմում է  շուրջ 30 մլն դոլար: Հայաստանում հայ-չեխական համատեղ շուրջ 25-30 ձեռնարկություն է գործում: Երկուստեք կարծում են, որ համագործակցությունն ընդլայնելի է,  հայ-չեխական համագործակցությունը հատկապես բնապահպանության ու գկյուղատնտեսության ոլորտում նոր թափ կստանա:

Հոկտեմբերի 19-22- ին ԱԺ  մի քանի պատգամավոր աշխատանքային այցով  գտնվում էին Չեխիայի Հանրապետությունում: Նրանք իրենց  չեխ գործընկերների հետ են հանդիպել ու հանգել հետևյալ եզրակացության՝ գյուղատնտեսության ոլորտում երկու երկրների խնդիրները գրեթե նույնն են՝ արտահանում, ներմուծում, բացառությամբ, թերևս, ֆինանսավորման. քանի որ Չեխիայի գյուղատնտեսության ոլորտը, ըստ ԱԺ գյուղատնտեսության ու բնապահպանության հարցերի  հարցերի մշտական հանձնաժողովի  նախագահ  Մարտուն Գրիգորյանի, կոնկրետ ԵՄ-ից են գումարներ ստանում:

Կաթի մթերման հետ կապված նույն խնդիրներն առկա են նաև Չեխիայում: Հայ պատգամավորները  պատմել են բերքառատ տարվա ու խաղողի իրացման հետ կապված դժվարությունների մասին, Այստեղից էլ  պարզվել է, որ  չեխական գինու արտադրման համար անհրաժեշտ 40 տոկոսն է միայն տեղական խաղողից արտադրվում: ԱԺ գյուղատնտեսության ու բնապահպանության  հարցերի մշտական հանձնաժողովի  նախագահ,   պատվիրակության ղեկավար Մարտուն Գրիգորյանը պատմում է,  որ «իրենց մոտ բավականին լուրջ հետաքրքրություն առաջ եկավ, կոնկերտ խաղողի հետ կապված:  Ես այսօր խոսել եմ գյուղատնտեսության փոխնախարար  Ռոբերտ Մակարյանի հետ, քննարկել եմ այս հարցը, թե մենք ունենք հնարավորություն արտահանելու խաղող՝ գինեգործության հետ կապված: Փոխնախարարը հավաստիացրեց, որ մենք այդ առումով խնդիր չունենք»:

Չեխիայի  խմելու ջրի մաքրման  պահուստային կայանը  կարող է օրինակ լինել հայերիս համար: ԱԺ պատգամավոր Լյովա  Խաչատրյանը փաստում է՝ վերջին քսան տարում չեխերը կրճատել են ջրի կորուստները, նաև՝ սպառման ծավալները։ «Տվյալ մաքրման կայանի անհրաժեշտություն այլևս չկա և այն հանդիսանում է  պարզապես ռեզերվային: Յուղը վրան կանգնած էր: 20 տոկոս էր իրենց մոտ կորուստները, մեզ մոտ՝ 80 -85 տոկոս է կազմում: Կարևոր փորձ էր, թե ինչպես են իրենք հասել դրան»։

Լյովա Խաչատրյանը չմոռացավ հիշեցնել իր և գործընկերների՝ գործուղումերի մասին հրապարակումներն ու քննադատությունները,  պատգամավորների ՝ արտերկիր  գնալու հետ կապված  անհամաձայնութունները,  նշեց, որ բավականին հագեցած ծրագիր են ունեցել, հանդիպումներ, կոնկրետ պայմանավորվածություններ, նաև հավելեց. «Երեք օրվա այցի ընթացքում 20 ժամ եղել ենք օդանավակայանում կամ ինքնաթիռի մեջ: Ունեցել ենք օրական չորս հանդիպում, 300 կմ համարյա վազք՝  Չեխիայի տարածքում: Սա է եղել աշխատանքային գրաֆիկը: Կարծում եմ, եթե դուք ինքներդ նման գրաֆիկով աշխատեիք, ինքներդ ձեզ չէիք նախանձի»,- ասաց պատգամավորը։

Back to top button