Միջազգային
ԻԼԻՊ-ի գրոհայինները Պալմիրայում երեք հնագույն սյուն են պայթեցրել


ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման գրոհայինները սիրիական Պալմիրայում պայթեցրել են երեք հնագույն սյուն՝ հայտնում է The Daily Express-ը։
Մարդու իրավունքների պաշտպանության մոնիտորինգի սիրիական կենտրոնի (Syrian Observatory for Human Rights, SOHR) տվյալներով՝ սյուները պայթեցնելուց առաջ գրոհայինները մարդկանց կապել են դրանց, ապա՝ պայթեցրել: Ծայրահեղականները տեղի բնակիչներին չեն հայտնել, թե ում եւ ինչու են նրանք սպանել:
Սյուների կառուցման հստակ թվագրությունը հայտնի չէ: