Վերլուծական

Բանակցային գործընթացում առաջխաղացում սպասել պետք չէ. քաղաքագետ

hasmikmartirosyan

Սեպտեմբերյան սահմանային լարվածությունից հետո, առաջին անգամ են համանախագհներն այցելում տարածաշրջան, մինչ այդ բավարարվել էին հեռակա կոչերով և ՄԱԿ-ի 70-րդ նստաշրջանի շրջանակում ՀՀ և Ադրբեջանի արտգործնախարարների հետ կազմակերպված հանդիպումներով: Եվ թիվ մեկ հարցը, որն այսօր հուզում է ոչ միայն երկրի բարձրագույն ղեկավարությանը, այլ սովորական հայ քաղաքացուն, հետևյալ է. ի՞նչ է տալիս մեզ համանախագահների հերթական այցելությունը և ի՞նչ արդյունքներ կարող ենք ակնկալել:

Ըստ քաղաքագետ Սերգեյ Մինասյանի, այցելությունները տարածաշրջան և շփման գիծ բանակցային գործընթացում  լուրջ առաջխաղացման չեն բերի մի շարք պատճառներով։ Երբ  կոնֆլիկտը տևում է ավելի քան քառորդ դար, ու երբ հասարակությունները սահմանի երկու գծերում խնդրի վերաբրյալ ունեն շատ իրարամերժ մոտեցումներ, դրա հետ մեկտեղ, երբ Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունը նավթագազային եկամուտներից կորցրել է իրականության զգացողությունը, որևէ փոխզիջման Ադրբեջանն ի վիճակի չէ: Պարզաբանում է Սերգեյ Մինասյանը:

«Ոչ այս այցի ժամանակ, ոչ մյուս, ոչ էլ մոտակա տեսանելի ապագայում  չեմ կարծում, որ կունենանք լուրջ առաջխաղացում բանակցային գործընթացում: Մեր հասարակությունն արդեն սովորել է, որ ժամանակ առ ժամանակ, տարբեր առիթով համանախագահներընայցելում են տարածաշրջան, հանդիպումներ են տեղի ունենում Հայաստանի, Ադրբեջանի, ԼՂՀ իշխանությունների հետ, նաև երբեմն այցեր են լինում շփման գիծ: Այս այցից, և Մինսկի խմբի շրջանակներում հետագա զարգացումներից, որ կարելի է սպասել, մաքսիմում դա այն է, որ եթե ձևական հանդիպում լինի նախագահների մակարդակով, գոնե ցույց կտա բանակցային գործընթացի շարունակություն՝ ոչ ավելի, ոչ պակաս»:

Խոսելով սահմանային լարվածության ու Ադրբեջանի նոր արկածախնդրության մասին, որը հնարավոր է նոր թափ ստանա առաջիկայում սպասվող Մինի մեջլիսի ընտրությունների հետ կապված, քաղաղաքագետը նշում է, որ սահմանային լարվածությունն անխուսափելի է.«Ադրբեջանը յուրաքանչյուր երկու, երեք ամիսը մեկ իր ագրեսիվությունը ցուցադրում է և կապում ինչ որ առիթների հետ»,-նկատում է Սերգեյ Միանսյանը:

«Ադրբեջանում սպասվող խորհրդարանական ընտրություններից հետո, եթե լինեն հետընտրական որոշ զարգացումներ, նրանք շահագրգռված կլինեն էսկալացիայի նոր փուլ սկսել: Եթե անգամ առիթ էլ չլինի՝ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը գնում է այդ քայլերին՝ պարզապես ցույց տալու, որ իրենք համաձայն չեն այն իրականության հետ, որը կա»:

Խոսելով միջազգային հանրության պասիվության, ավելի ճիշտ համահարթեցնող հայատարությւոններից, կոնկրետ գործողությունների բացակայությունից, Սերգեյ Մինասանյանը նշել է, որ լուրջ լծակներ չեն օգտագործվում և լուրջ ազդեցության երաշխիքներ էլ չկան, սակայն զսպում են Ադրբեջանին, որպեսզի ավելի լայնածավալ ռազմական գործողությունների չգնա: Տեղեկացնենք, որ համանախագահները մասնակցելու են Մարտակերտ-Թարթառ ճանապարհահատվածում ԵԱՀԿ առաքելության կողմից իրականացվելիք ԼՂՀ և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի դիտարկմանը: Դիտարկման ժամանակ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչն անցնելու են ադրբեջանական տարածք՝ ԼՂՀ կողմից:

Back to top button