Հասարակություն

Բակո Սահակյանն ընդունել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 27-ին ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին Պիեռ Անդրիոյին, Ջեյմս Ուորլիքին /ԱՄՆ/, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին եւ նրանց ուղեկցող անձանց: Այս մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: Հանդիպմանը քննարկվել են սահմաններում տիրող իրավիճակին եւ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը վերաբերող հարցեր:

Նախագահ Սահակյանը նշել է, որ Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը և զինադադարի ռեժիմի կոպիտ խախտումները, պաշտոնական Բաքվի կողմից ցանկացած կառուցողական առաջարկների մերժումը վտանգում են տարածաշրջանում կայունության և խաղաղության պահպանումը և այս ուղղությամբ միջնորդների կողմից իրականացվող առաքելությունը:
Երկրի ղեկավարն ընդգծել է, որ առաջին հերթին անհրաժեշտ է նոր որակ հաղորդել զինադադարի ռեժիմի պահպանման և նրա խախտումների համար պատասխանատվության մեխանիզմների հստակեցմանը՝ հավելելով, որ պաշտոնական Ստեփանակերտը պատրաստ է ըստ ամենայնի մասնակցել այդ գործընթացին:

 

Back to top button