Միջազգային

Աֆղանստանում, Պակիստանում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 350-ի

ՀՀ ՏԿԱԻՆ-ից հայտնում են, որ հոկտեմբերի 26-ին, տեղական ժամանակով ժամը 13.09-ին (Գրինվիչի ժամանակով` 09.09-ին) ՀՀ ՏԿԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 36.490 և արևելյան երկայնության 70.940 աշխարհագրական կոորդինատներով (Աֆղանստան), օջախի 215 կմ խորությամբ և 7.5 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 6-7 բալ:

Աֆղանստանում տեղի ունեցած 7.5 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժի հետևանքով Աֆղանստանում, Պակիստանում ու Հնդկաստանում զոհերի թիվն ավելացել է՝ հասնելով 350-ի: Աղետից հատկապես տուժել է Պակիստանը: Վերջին տվյալներով այստեղ զոհվել է 275 մարդ, տուժել են ավելի քան 2 հազարը, ավերվել են հարյուրավոր տներ: Փրկարարների կարծիքով, զոհերի թիվն առաջիկա օրերին կարող է ավելանալ:

Աֆղանստանում զոհվել է 70 մարդ, ավելի քան 200-ը տուժել են: Հնդկաստանում զոհվել է 4 մարդ, ավելի քան մեկ տասնյակ մարդ տուժել:

Back to top button