Հասարակություն

Ամերիկացի կոնգրեսականները ԼՂ հարցով դիմել են Օբամայի վարչակազմին

ԱՄՆ Կոնգրեսի 85 անդամներ՝ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարցերով հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսի և դեմոկրատ Էլիոթ Էնջլի գլխավորությամբ, բաց նամակով դիմել են նախագահ Բարաք Օբամայի վարչակազմին՝ Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի սահմաններին ագրեսիայի լիցքաթափման խաղաղարար միջոցառումների իրականացմանն աջակցելու կոչով։ Այս մասին հայտնում է ԱՄՆ-ի Հայ դատի հանձնախումբը։

Նշվում է, որ սահմանային գոտիներում լարվածությունը կտրուկ աճել է, ինչի կապակցությամբ ԱՄՆ իշխանությունները հնչեցնում են քննադատություններ, որոնք տեղ չեն հասնում։ Նամակում նշվում է, որ այստեղ քաղաքականության փոփոխություն է անհրաժեշտ։

«Նամակում մենք առաջարկում ենք մի քանի խելամիտ քայլ ԱՄՆ-ի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համար՝ հետագա բռնությունները կանխելու նպատակով: Բոլոր կողմերին կոչ է արվում հետ քաշել դիպուկահարներին, տեղակայել ԵԱՀԿ Մինսկի խմբի դիտորդներ ու նրանց զինել այնպիսի համակարգերով, որոնք ճշգրտորեն կարձանագրեն շփման գծում տեղի ունեցած յուրաքանչյուր խախտում»,- նշված է նամակում։

Ռոյսը եզրափակում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը պետք է աջակցի այդ առաջարկներին և զբաղվի ՄԽ գործընկերների կողմից դրանց ընդունման ուղղությամբ։

Back to top button