Քաղաքական

ԱԺ- ում այսօր շարունակել եւ ավարտել են ՄԻՊ զեկույցը

lenabadeyanlusinevasilyan

Խորհրդարանն այսօր քննարկեց եւ ավարտեց 2014-ի ՄԻՊ գործունեության եւ երկրում մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների խախտման մասին զեկույցը։ Փաստաթուղթը պատգամավորներից ոմանք գնահատում են իբրեւ դիպլոմային աշխատանք կամ ատենախոսություն, ջուրծեծոցի, որտեղ բոլոր հարցերի պատասխանները մասամբ են տրված: Եզրափակիչ ելույթում Կարեն Անդրեասյանը բոլոր քննադատական ելույթներին առանձին- առանձին չի չպատասխանել:

Փաստաթուղթը խորհրդարանում քննարկվելուց հետո պարզապես ընդունվում է ի գիտություն եւ քվեարկության չի դրվում։ Բայց մինչեւ քննարկումը խորհրդարանում այսօր հիշել են 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը եւ հարգել զոհվածների հիշատակը:

 

Back to top button