Միջազգային

ՌԴ դեսպանը Լոնդոնին մեղադրում է հարաբերությունների սառեցման մեջ

Մոսկվայի և Լոնդոնի միջև քաղաքական հարաբերությունները փաստացի դադարեցված են, պահպանվում են միայն մշակութային շփումները, հայտարարեn է Մեծ Բրիտանիայում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Յակովենկոն: Պատճառը՝ Ուկրաինայի և Սիրիայի հակամարտություններն են։

«Քաղաղական բոլոր շփումները կտրուկ դադարեցվել են Լոնդոնի նախաձեռնությամբ ինչպես ամենաբարձր, այնպես էլ արտգործնախարարների մակարդակող, սառեցված են նաեւ բոլոր հարթակներում հարաբերությունները, որտեղ մենք քննարկում էինք առևտրա-տնտեսական և գիտական հարաբերությունները», , The Times բրիտանական պարբերականին տված հարցազրույցում ասել է Յակովենկոն:

Հոկտեմբերի 11-ին բրիտանական The Daily Star Sunday պարբերականը, հղում անելով թագավորության ռազմական գերատեսչությունում իր աղբյուներին, հայտնել էր, որ Իրաքում ահաբեկիչների դեմ գործողությունների մասնակցող բրիտանացի օդաչուներին թույլատրել են կրակ բացել ռուսական ռազմական ինքնաթիռների կողմից հնարավոր հարձակման դեպքում։

Այդ նպատակող իրաքյան երկնքում թռիչքներ իրականացնող  «Տորնադոների» վրա կտեղադրվեն «երկինք-երկինք» դասի հրթիռներ:Հաջորդ իսկ օրը Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը բողոքի նոտա էր հանձնել բրիտանական դեսպանության ռազմական կցորդին և բացատրություններ պահանջել Մեծ Բրիտանիայի արտոգրծանախարարությունից, ինչից հետո Լոնդոնը The Daily Star Sunday պարբերականի տեղեկությունն անվանել էր ոչ ճշգրիտ:

Back to top button