

լրացված 14.43-ին
Առավորյան Երևան ժամանած ԵԱՀԿ ՄԽ-ի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքն հանդիպել է լրագրողների հետ ու տեղեկացնել, որ համանախագահները մինչև տարեվերջ նախատեսում են կազմակերպել Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումը: Հայաստանից այնուհետև միջնորդները կժամանեն ԼՂ, այնուհետև Ադրբեջան: Հիմնականում վերջինները մտահոգված են սահմանային առավել սրված լարվածությամբ:
«Բանակցությունները այս կամ այն ձևով ընթացքի մեջ են, բայց եկել է ժամանակը համակարգված բանակցություններ սկսել: Կողմերը վերցնում են ներկայացված սկզբունքներից այս, կամ այն տարր, բայց համակարգված մոտեցում է պետք»:
Նա առաջին հերթին ընդգծել է հրադադարի ռեժիմի խախտումների դեպքում հետաքննության մեխանիզմների ստեղծման կարևորությունը, ինչը թույլ կտա պարզելու, թե որ կողմն է սկսել կրակոցները.
«Կա հրադադար, որը խախտում են կողմերը ու մենք մեխանիզմ չունենք վերահսկելու, որ պարզենք թե որ կողմն է իրականում նախահարձակ լինում. այդ պատճառով պետք է վերահսկման մեխանիզմներ ստեղծել: Այդ հարցում Բաքուն համաձայնություն է տվել»:
Ամերիկացի միջնորդի այս ձևակերպմանը հետևեց լրագրողների հիշեցումը, որ ՀՀ նախագահը մշտապես շեշտել է հետաքննության մեխանիզմների կիրառման անհրաժեշտության մասին:
Իրավիճակն ավելի լարված է այսօր, եթե նախկինում դիպուկահարներն էին կրակում, այսօր կիրառվում են նռնականետեր ու հրետանային զենքեր, դա մեծացնում է լարվածությունը:
Լրագրողների դիտարկմանը, թե անհավանական է, որ ամերիկյան հետախուզությունը չունենա իրական տվյալներ այն մասին, թե որ կողմն է կիրառում խոշոր տրամաչափի զինտեխնիկա ու նախահարձակ լինում, Ուորլիքը կոնկրետ չարձագանքեց, պարզապես կրկնեց այն, ինչ նախապես էր ասել, որ միջնորդները լսում են կողմերի ասածները և հիմնվում են հենց այդ տվյալների վրա: