Միջազգային

Ի. Ղարիբաշվիլի. Ռուսաստանի հետ երկխոսությունն այլընտրանք չունի

Ռուսաստանի հետ երկխոսությունն այլընտրանք չունի, հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին: «Իմ կառավարությունն արդեն ուղիղ տեքստով հայտարարում է Ռուսաստանի հետ պատասխանատու և պրագմատիկ հարաբերություններ սկսելու անհրաժեշտության մասին: Այդ նպատակով մենք ձեռնարկել ենք կոնկրետ քայլեր առևտրի, տրանսպորտային հաղորդակցության, մարդկանց շփումների և տուրիզմի ոլորտներում: Այդ երկխոսությունն այլընտրանք չունի»,- Sputnik- ի փոխանցմամբ՝ ասել է Ղարիբաշվիլին՝ Թբիլիսիում ընթացող Հարավային Կովկասի անվտանգության թեմայով երրորդ ֆորումի ժամանակ իր ելույթում:

Նրա խոսքով, սակայն, Ռուսաստանի հետ հարաբերությունները չեն կարող կարգավորվել Վրաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հաշվին։

Նշենք, որ այս պահին Մոսկվա- Թբիլիսի երկխոսությունն իրականացվում է Ժնևյան բանակցությունների շրջանակներում. Պրահայում պարբերաբար հանդիպում են Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցով Վրաստանի վարչապետ Զուրաբ Աբաշիձեն և Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը՝ քննարկելու տարբեր ոլորտներին առնչվող կոնկրետ հարցեր:

Հերթական հանդիպումը ծրագրվում է անցկացնել նոյեմբերի կեսին:

Back to top button