Հասարակություն

Դեյր Զորում այլեւս հայեր չկան

Դեյր Զորում այլևս հայեր չկան։ Դեյր Զորում բնակվող վերջին 25 հայ ընտանիքն անցած ամիսներին հեռացել է շրջանից: «Արևելքը» գրում է, որ նրանց մեծ մասը հաստատվել են Հալեպում, Գամիշլիում, Լաթաքիայում: Հայերին պատկանող բոլոր բնակարաները և խանութները կողոպտված են, Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին կառուցված Սրբոց Նահատակաց եկեղեցին, որ մեկ տարի առաջ պայթեցվել էր, քանդված վիճակում է: Աղբյուրը հիշեցնում է, որ մեկուկես տարի է Դեյր Զորը գտնվում է «Տահէշ» ահաբեկչական խմբավորման տիրապետության տակ:

Back to top button