Միջազգային

Բլերը ներողություն է խնդրում իրաքյան պատերազմից համար՝ ԻՊ ստեղծումը կապելով դրա հետ

Միացյալ Թագավորության նախկին վարչապետ Թոնի Բլերը «Իսլամական պետություն» խմբավորման ստեղծումը կապում է Իրաքի պատերազմի հետ: «Կա ճշմարտության հատիկ այն պնդումների մեջ, որ ծայրահեղական «Իսլամական պետություն» խմբավորումը իրաքյան գոծողության հետևանք է, մեզանից նրանք, որոնք  գահընկեց էին անում Սադդամ Հուսեյնին, որոշակի պատասխանատվուուն են կրում այսօրվա իրադարձությունների համար», Սի Էն Էն հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է նա։

Հարցազրույցը դեռ եթեր չի հեռարձակվել, ասել է Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետը:Թոնի Բլերը, միաժանաման ներողություն խնդրելով իրաքյան պատերազմի ընթացքում գործած սխալների համար։

Փորձագետները նկատում են, որ Բլերի խոսքորը հնչել են իրաքյան պատերզմի մասին սըր Ջոն Չիլկոտի գլխավորած անկախ հանձնաժողովի վեցամյա հետաքննության արդյունքների  հրապարակումից ընդամենը օրեր առաջ: BBC-ի փոխանցմամբ՝ Բլերը ներողություն  է խնդրում նրա համար, ինչի համար ավելի վաղ նույնպես ափսոսանք էր հայտնել, սակայն ինչպես նախկինում, այսօր էլ չի ափսոսում Իրաքում պատերազմ սանձազերծելու համար, ուստի այս հարցազրույցը կարելի է դիտարկել Չիլկոտի հանձնաժողովի՝ սպասվող քննադատության համատեքստում:

Back to top button