Միջազգային

Բեյրութում ձերբակալվել է Սաուդյան Արաբիայի արքայազնը

Սաուդյան Արաբիայի արքայազնը Բեյրութի օդանավակայանում ձերբակալվել է թմրամիջոցների ապօրինի տեղափոխման մեղադրանքով, դատարանը նրան կալանավորելու որոշում է ընդունել, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը։

«Ալ Դիյար» թերթի էլեկտրոնային կայքում նշված է, որ կալանավորված արքայազն Աբդել Մոհսեն բեն Վալիդ բեն Աբդել Ազիզը սաուդյան Խայիլ նահանգի կառավարչի որդին է։

Պարբերականի տեղեկություններով՝ օդանավակայանում նրա մոտ հայտնաբերվել է 40 արկղ մոտ 2 տոննա թմրանյութով։

Արքայազնը պատրաստվում էր մասնավոր ինքնաթիռով Բեյրութից թռչել Սաուդյան Արաբիա։

Back to top button