Ալեքսանդր Միլլերի բացառիկ հավաքածուն արդեն հայկական անձնագիր ունի՝ պատկերագրքի տեսքով


«Մերիդիան» ցուցասրահում այսօր տեղի է ունեցել «Արևմտյան Հայստանի մշակութային ժառանգությունը» խորագրով պատկերագրքի հայաստանյան շնորհանդեսը: Պատկերագրքում ներկայացված է ռուս անվանի ազգագրագետ Ալեքսանդր Միլլերի կողմից 1916 թվականին հավաքագրված ՝ Վանի և Վասպուրականի հայերի նյութական մշակույթի հավաքածուն, որը վերոնշյալ ցուցադրության մաս էր կազմում: Պատկերագիրքը հրատարակվել է «Հայ ոսկերիչների համաշխարհային ասոցիացիայի» ֆինանսավորմամբ: Շնորհանդեսի առիթով ՀՀ մշակույթի նախարարության հրավերով Երևան է ժամանել Ռուսաստանի ազգագրության թանգարանի տնօրեն Վլադիմիր Գրուսմանը, ում մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն այսօր պարևգևատրել է նախարարության ոսկե մեդալով:
Սույն թվականի ապրիլի 27-ին Ռուսաստանի ազգագրության թանգարանում բացվեց «Հայկական ավանդական մշակույթի աշխարհը» խորագրով ցուցահանդեսը՝ բաղկացած թեմատիկ մի քանի բաժիններից: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ցուցահանդեսում ներկայացված էին թանգարանում պահպանվող հայկական հարուստ հավաքածուի եզակի ցուցանմուշներ՝ զենքեր, ոսկերչական իրեր, գորգեր, երաժշտական գործիքներ, կրոնական հագուստներ և այլն: ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն այսօր նշեց, որ հիշյալ ցուցադրության ընթացքում էլ ծնվել է հայկական ցուցանմուշների պատկերագիրք հրատարակելու գաղափարը, որն արդեն նյութական տեսք է ստացել: «Մերիդիան» ցուցասրահում այսօր տեղի ունեցավ «Արևմտյան Հայաստանի մշակութային ժառանգությունը» խորագրով պատկերագրքի շնորհանդեսը:
«Հայ ոսկերիչների համաշխարհային ասոցիացիայի» ֆինանսավորմամբ հրատարակված պատկերագրքում ներկայացված է ռուս անվանի ազգագրագետ Ալեքսանդր Միլլերի կողմից 1915 թվականին հավաքագրված ՝ Վանի և Վասպուրականի հայերի նյութական մշակույթի հավաքածուն:
Հիշեցնենք, որ Միլլերի աշխավախումբը ստեղծվեց ցեղասպանությունից անմիջապես հետո ռուսական ցարի հորդորով: Վերջինը նշել էր, որ պետք է շտապել և արագացնել ցուցանմուշների հավաքագրումը: Կորստից փրկված եզակի ցուցանմուշներն այսօր կազմում են Սանկտ Պետերբուրգի թանգարանի հայկական հարուստ հավաքածուն:
«Արևմտյան Հայստանի մշակութային ժառանգությունը» խորագրով պատկերագրքի հայաստանյան շնորհանդեսին ներկա էր նաև Ռուսաստանի ազգագրության թանգարանի տնօրեն Վլադիմիր Գրուսմանը: Ըստ նրա՝ առաջին համաշխարհայինի ծանր տարիներին Միլլերի կատարած աշխատանքն իսկապես հերոսություն էր, որի այդյունքն այսօր ներկայացված պատկերագրքում.
«Այս պատկերագրքում ներկայացված է Ալեքսանդր Միլլերի հավաքածուն, որը պատմում է հայկական հարուստ մշակույթի, մասնավորապես Արևմտյան Հայաստանի՝ Վանի, Վասպուրականի բացառիկ մշակութային ժառանգության մասին: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով մեր թանգարանում կազմակերպված ցուցահանդեսի նպատակն էր ոչ միայն անդրադառնալ հայ ժողովրդին պատուհասած այդ սարսափելի ողբերգությանը, այլև ներկայացնելու հայկական ավանդական մշակույթի բացառիկ առանձնահատկությունները, ինչպես և կոչվում էր ցուցադրությունը»:
Ռուսաստանի ազգագարական թանգարանում պահպանվող հայկական հավաքածուից երկու նմուշներ՝ կանացի արծաթե գոտին ու գլխազարդը, այսօր ներկայացվեցին «Մերիդիան» ցուցասրահում: