Մշակույթ
Սամվել Սեւադայի «Կույսի համաստեղությունը»՝ Գյումրիում


Գյումրիի «Պապոյան» պատկերասրահում այսօր բացվել է գեղանկարիչ, լուսանկարիչ, բանաստեղծ, արվեստի վաստակավոր գործիչ Սամվել Սևադայի գեղանկարչական ու լուսանկարչական ցուցահանդեսը «Կույսի համաստեղություն» խորագրով:
2002-ին երկրաշարժի հետևանքով պատկերասրահի վթարային շենքը քանդակագործ Արտուշ Պապոյանը նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հետ փոխհամաձայնության գալով վարձակալում է, փոխարենը՝ անվճար քանդակում «Հայուհու» արձանը: Գյումրիի «Պապոյան» պատկերասրահում ցուցահանդեսները խոստանում են լինել շարունակական և դառնալ գյումրեցիների սիրելի վայրերից մեկը: