Պատմություն ոչ թե Հայաստանից մեկնողների, այլ՝ վերադարձողի մասին


Արդեն մի քանի ամիս է, ինչ Սյունիքի մարզի Վերիշեն համայնքի բնակիչները ոչ թե հարևան գյուղերում թխված հացն են գնում, այլ՝ հայրենի գյուղի: Բիզնես ծրագի հեղինակը մոտ մեկ տարի առաջ Ռուսաստանից հայենի գյուղ վերադարձած Հրանտ Պետրոսյանն է, ով մեկ տասնյակից ավելի տարիներ բնակվելով Ռուսաստանում, ի վերջո որոշել է վերադառնալ հայրենի գյուղ և նոր աշխատատեղեր բացել:
Հին Գորիսը վերջին տարիներին դարձավ Վերիշեն: Սյունիքի մարզի այս համայնքն էլ առաջին հայացքից ոչնչով չի տարբերում ՀՀ մյուս համայնքներից՝ ցեխապատ փողոցներ, մառախլապատ եղանակ, աշնան գույներ ու հոգսի տակ ճկված գյուղացիներ:
Այստեղ, ինչպես եւԳորիսում, արցախյան պատերազմի շունչն են զգացել: Թե ինչպես սկսվեցին առաջին կրակոցները գյուղացիները դժվարությամբ են հիշում, չեն մոռանում, սակայն, որ արկերը իրար հերթ չտալով էին թափվում գյուղի վրա: Երբ Վերիշենում լռեցին արկերի ձայները, տներից սկսեցին լսվել հրաժեշտի խոսքերը:
Գյուղի տղամարդիկ հեռանում էին՝ հիմնականում աշխատանք փնտրում Ռուսաստանում: Նրանց մեջ էին նաև Վերիշենցի պանրագործ Սլավիկ Պետրոսյանի որդիները: Որդիներին մենակ չթողնելու, ինչու չէ նաև աչքը վրաները պահելու համար էր, որ գնաց Մոսկվա, պանրագործությամբ զբաղվեց, սակայն միայն մեկ տարի կարողացավ ապրել գյուղից հեռու:
Վերադարձավ հայրենի գյուղ , սակայն չմոռացավ ամեն օր որդիներին ՌԴ-ից հայրենի գյուղ վերադառնալու առաջարկ ու հորդոր անել: Մենակ էր, ուստի և չկարողացավ սեփական բիզնեսը հիմնել: Դեռ 1992թ էր որդիներին առաջարկում գյուղում պանրի արտադրամաս հիմնել: Աշխատանքային փորձը պատրաստ էր փոխանցել որդիներին: «Հայկական պանրի առանձանհատկությունը կաթի բաղադրությունն է, կաթի քիմիական բաղադրությունից է , Կոռնիձորի կովերի կաթից պատրաստված պանրի համը շվեյցարական պանրի համին է»:
Սլավիկ Պետրոսյանի՝ հայրենի գյուղին նվիրվածությունը մի քիչ ավելի ուշ, սակայն, փոխանցվեց նաև որդիներին: Նրա որդին՝ Հրանտ Պետրոսյանը 15 տարի աշխատեց ՌԴ-ում, արտադրամասեր հիմնեց, աշխատատեղեր ստեղծեց: Առաջին հինգ տարին ծննդավայր չեկավ, հետո արդեն ամեն տարի պարտադիր հայրեի գյուղ էր գալիս, ու տարեցտարի հասկանում , որ վերադառնալու ժամանակն է: Կարոտում էր ամեն ինչին «Գյուղի ամեն ինչին կարոտում է ր՝ օդը, հողը, ջուրը, հարևաններին»,- ասում է։
Ոչ միայն հասկացավ, այլ նաև վերադարձավ ու Վերիշենում հացի արտադրամաս հիմնեց: Իսկ հաց են թխում, քանի որ գյուղում հացի արտադրամաս չկար: Ի տարբերություն շատերի՝ տղաների ապագան հենց հայրենի գյուղում է տեսնում: Նախընտրելի է քիչ՝ Հայաստանում, ոչ թե շատ՝ բայց արտերկրում: Այնտեղ խնդիրներ ուներ ՝ գրանցման հետ կապված, կար օտարություն, որ հայրենի գյուղում չէր:
Հացի արտադրամասի սարքավորումները՝ 1 մլն 940 հազար դրամ ընդհանուր արժողությամբ, տրամադրվել է «Մարդը կարիքի մեջ» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության և ՀՕՄ հետ համատեղ իրականացվող «Աջակցություն շրջանառու միգրացիային ու վերաինտերգրմանը Հայաստանում» ծրագրի շրջանակներում: Արտադրամասը հիմնեցին երկու աշխատողով, սակայն վստահ են՝ նոր տեխնոլոգիաներով արտադրվող հացի արտադրամասը կընդլայնվի, նոր աշխատատեղեր կստեղծեն՝ փորձելով նաև հայրենի գյուղ վերադարձնել ՌԴ մեկնած իրենց համագյուղացիներին: