Մշակույթ

Նա սարքում էր այս երկիրն իրենով, իր կերպարով, իր հայացքով. այսօր Սոս Սարգսյանի ծննդյան օրն է

alisagevorgyan

Սոս Սարգսյանի ծննդյան օրվա առիթով Երևանի Տերյան 65 հասցեում այսօր բացվել է մեծ վարպետին նվիրված հուշատախտակ, որից հետո նրա մտերիմները, հարազատներն ու արվեստի երկրպագուներն այցելել են Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոն: Ավելի ուշ` Սոս Սարգսյանի անունը կրող Հանազգային թատրոնում ներկայացվել  է <<44 աստիճանի վրա>> բեմադրութունը՝ ի հիշատակ Սոս Սարգսյանի:

 

<<Այս տանն ապրել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանը>>. քանդակագործ Լևոն Իգիթյանի հեղինակած հուշատախտակն այսօր բացվեց Երևանի Տերյան 65 հասցեում: Քարե մի փոքրիկ վկայություն, որ երևանյան այս փողոցում ապրել ու այսօր էլ իր իմաստուն ու բարի կերպարով շարունակում է ապրել Սոս Սարգսյանը:

<<Սոս Սարգսայնը երևույթ էր, ոչ միայն որպես դերասան, առաջին հերթին որպես մարդ>>,- ասում է Սոս Սարգսյանի այրին՝ Նելլի  Սարգսյանը։

Արձակագիր Ռուբեմն Հովսեփյանի բնորոշմամբ՝ նման հուշարձանները փոքրիկ նշաններ են, որոնք իմաստավորում են միջավայրը՝ ապրողներին հիշեցնելով մեծերի մասին։

<<Հուշատախտակը հուշատախտակ, բայց Սոս Սարգսյանի կերպարը պիտի մարդկանց սրտում ապրի ու օրինակ ծառայի նրանց,- ասում է ռեժիսոր Նիկոլայ Ծատուրյանը՝ ու շարունակում,- Սոսը Հրանտ Մաթևոսյանի <<Տերն>>> էր, տերն էր իր փողոցի, իր քաղաքի, իր երկրի: Մեզ այսօր տիրոջ այդ զգացողութունն է պակասում: Հենց դա է, որ պիտի սովորենք Սոսից, որ այս երկիրը երկիր դառնա>>:

<<Նա հրաշք մարդ էր, մեկը, ով  սարքում էր այս երկիրն  իրենով, իր կերպարով, իր հայացքով ու աշխարհընկալմամբ: Նրա ներկայությամբ՝ դու ավելի լավն էիր, որովհետև այլ կերպ հնարավոր չէր>>,- ասում են Սոս Սարգսյանի ջանքերով ստեղծված ու այսօր արդեն  նրա անունը կրող համազգային թատրոնի դերասանները:

Թատրոնի դերասան Արման Նավասարդյանին շատերը գիտեն որպես Սոս Սարգսյանի ձայնի հրաշալի նմանակող:

Back to top button