Հասարակություն

Միջուկային թափոնների նոր պահեստարանի շինարարության դեմ ստորագրահավաքին արդեն միացել է 36 հազարից ավելի մարդ

Հոկտեմբերի 17- ին ինտերնետում սկսվել է ստորագրահավաք ՌԴ Ռոստոսի մարզի Մեծ Սալի գյուղի մոտ միջուկային թափոնների նոր պատեստարանի շինարարության դեմ, հայտնում է «Երկրամաս» տեղեկատվական կենտրոնը։

Մեծ Սալին Դոնի Ռոստովից գտնվում է 16 կմ հեռավորության վրա եւ նախատեսված նոր պահեստարանի հարեանությամբ գտնվոմ են նաեւ հայաբնակ այլ բնակավայրեր՝ Լենինավանը, Չալտիրը եւ այլն։

Ստորագրահավաքի նախաձեռնողները հարցնում են, թե ինչով է պայմանավորված նման վտանգավոր օբյեկտի շինարարությունը խիտ բնակեցված տարածքում, երբ Ռուսաստանում կան քիչ բնակեցված բազմաթիվ տարածքներ։

«Երկրամասը» նաեւ հայտնում է, որ ստորագրահավաքին կարելի է միանալ այստեղ։

Back to top button