Միջազգային

Մալդիվի փոխնախագահը նախագահի դեմ մահափորձ է կազմակերպել

Մալդիվի Հանրապետության փոխնախագահ Ահմեդ Ադիբը ձերբակալվել է պետության ղեկավարի դեմ մահափորձի կեսկածանքով, Twitter- ում հայտնել է կղզի պետության ներին գործերի նախարար Ումար Նասիրը։ Ադիբին պետական դավաճանության մեղադրանք է առաջադրվել։

Նախագահ Աբդուլա Յամինի դեմ մահափորձը տեղի է ունեցել սեպտեմբերի վերջին, երբ նա ծովափին մոտ շրջում էր իր արագընթաց նավակով։ Նավակը պայթեցվել էր, երբ մոտենում էր Մալե աթոլին։ Յամինը վերադառնում էր հաջից՝ Սաուդյան Արաբիայից։ Պայթունի հետեւանքով վիրավորվել էր նախագահի տիկինը, թիկնապահը եւ օգնականը։

Back to top button