Հասարակություն

Հակառակորդի նախահարձակ գործողությունները ճնշվել են

Հոկտեմբերի 23-ին և լույս 24-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում նկատվել է հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի խախտումների աճ, որոնց ընթացքում կիրառվել են հրետանային զինատեսակներ,այդ թվում՝ TR-107 հրթիռահրետանային կայանք /3 արկ/, 60 /39 արկ/ և 82 /68 արկ/ միլիմետրանոց ականանետեր,ՌՊԳ-7 /2 արկ/ և ՀԱՆ-17 /17արկ/ տիպի նռնականետեր:Հատկապես ինտենսիվ խախտումներ են արձանագրվելշփման գծի արևելյան և հյուսիսարևելյան ուղղությամբ:

Ընդհանուր առմամբ, վերոնշված ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 90 անգամ, որի ընթացքում հայկական դիրքերի ուղղությամբ արձակվել է մոտ 2000 կրակոց:

Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերի կանխարգելիչ գործողությունների արդյունքում՝ հակառակորդի նախահարձակ գործողությունները ճնշվել են:

 

Back to top button