Միջազգային

ԱՄՆ կարող է շարունակել ցամաքային գործողությունները «Իսլամական պետության» դեմ

ԱՄՆ պաշտպանության նախրար Էշթոն Քարթերը չի բացառել, որ ամերիկյան զորքերը կարող են շարունակել Իրաքում ցամաքային գործողությունները «Իսլամական պետության» դեմ։ Նրա խոսքով՝ քուրդ զինվորականների հետ Պենտագոնի հինգշաբթի օրը իրականացրած գործողության արդյունքում մեծ ծավալի հետախուզական տվյալներ են ձեռք բերվել, որոնք ահաբեկչության դեմ պայքարում նոր հնարավորություններ են բացում։

«Մեր աջակցությունը թույլ տվեց ոչ միայն խուսափել անմեղ մարդկանց զանգվածային մահապատիժներից, այլեւ օգնեց դաշնակիցներին պարտության մատնել ԻՊ- ին։ Կարծում եմ, որ մենք կշարունակենք նման գործողությունները»,- Քարտերի խոսքերն է մեջբերում «Ֆրանս պրես» գործակալությունը։

Հիգշաբթի օրը Իրաքի Խավիջա քաղաքում ցամաքային գործողության ընթացքում ազատ էր արձակվել 70 պատանդ, սակայն զոհվել էր ամերիկացի մեկ զինծառայող։ Սա ամերիկյան առաջին զոհն էր Իրաքում վերջին չորս տարիներին։

Back to top button