Միջազգային

Ֆրանսիայում տեղի ունեցած ՃՏՊ զոհերի թիվը 49-ի է հասել

Ֆրանսիայի հարավ-արևմուտքում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի զոհերի թիվը հասել է 49-ի, հայտնում է Ռիա-նովոստի գործակալությունը: Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտյան Լիբուրն քաղաքի մոտակայքում միմյանց են բախվել ավտոբուսն ու բեռնատարը, երկուսի վարորդներն էլ զոհվել են:

Ավտոբուսի ուղևորները թոշակառուներ էին, որոնք մեկնում էին էքսկուրսիայի: Հաջողվել է փրկվել նրանցից 8-ին. հինգը ստացել են թեթև մարմնական վանսվածքներ, ևս 3-ը վնասվածքներ չեն ստացել: Հաղորդվում է, որ առաջիկա րոպեներին ողբերգության վայր կժամանաի Ֆրանսիայի վարչապետ Էմանուել Վալսը:

Back to top button