ԿարևորՄիջազգային
Վիեննայում կայացել է Լավրով- Քերի հանդիպումը. օրակարգում Սիրիան է


Վիենայում քիչ առաջ ավարտվել են Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի և Միացյալ Նահանգների պետքարտուղարի բանակցությունները: Առանձնազրույցը տևել է մեկուկես ժամ, զրուցել են հիմնականում Սիրիայի իրավիճակի շուրջ:
ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ առանձնազրույցից բացի կայացել է նաև ռուսական և ամերիկյան պատվիրակությունների հանդիպումը ընդլայնված կազմով: Այսօր Սերգեյ Լավրովը բանակցություններ կվարի նաև Սաուդյան Արաբիայի, Հորդանանի, Թուրքիայի պաշտանակիցների հետ, կմասնակցի մերձավորաևելյան քառյակի նիստին: