

տեղադրվել է ժամը 14։08- ին
լրացվել է ժամը 18։15- ին
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում այսօր մեկնարկել է Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի շրջանավարտների երրորդ միջազգային ֆորումը, որին մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանել 300 երկրից ավելի քան 400 մասնակիցներ: Ֆորումի շրջանակներում հանրապետության նախագահի մասնակցությամբ տեղի է ունեցել Լազարյան ճեմարանի 200-ամյակին նվիրված նամականիշի մարման արարողությունը: Սերժ Սարգսյանը մասնակցել է նաև Լազարյան ճեմարանի 200-ամյակին և Մոսկվայի արևելագիտության դպրոցին նվիրված հրատարակությունների և ՄՄՀՊԻ գրքի թանգարանի պահուստային ֆոնդի պատկերագրքի շնորհանդեսին, դիտել` Արևելյան լեզուների Լազարյան ճեմարանի 200-ամյակին նվիրված ցուցահանդեսը:
Մոկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի շրջանավարտների երրորդ միջազգային Ֆորումին իր ելույթի ժամանակ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը գոհունակությամբ շեշտեց, ինչպես ընդունված է ասել, ՄԳԻՄՕ-ի կարևոր ներդրումը նաև Հայաստանի Հանրապետության համար կադրերի պատրաստման գործում: Նախագահը մասնակիցներին ներկայացրեց մեր երկրի ներքաղաքական ու արտաքին քաղաքական գործընթացներին:
Ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացի մասին խոսելով՝ նա նշեց, որ Արցախի ժողովուրդը պայքարում է իր ինքնորոշման իրավունքի համար, որն ամրագրված է ՄԱԿ-ի կանոնադրության և միջազգային այլ հիմնարար փաստաթղթերում: Իսկ Ադրբեջանի հավակնությունները Լեռնային Ղարաբաղի հանդեպ զուրկ են որևէ պատմական, իրավական, քաղաքական և բարոյական հիմնավորումներից:
Լեռնային Ղարաբաղը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում, ընդգծեց նախագահն ու նշել, որ ղարաբաղյան խնդրով բանակցությունները թեև ընթանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությանմբ, սակայն Բաքուն մերժում է միջնորդների՝ խնդրի կարգավորման ու վստահության ամրապնդման ուղղությամբ առաջարկներն ու ավելի սրում սահմանային իրավիճակը, ինչը հանգեցնում է զոհերի, այդ թվում՝ խաղաղ բնակչության շրջանում: Այդ երկիրը վերջին շրջանում կիրառելով ծանր հրետանի՝ իրավիճակի սրման նոր փուլի է անցել, տեղեկացրեց հանրապետության նախագահը:
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցություններն ընթանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդության ձևաչափով, և Ադրբեջանը մշտապես մերժում է համանախագահների` ինչպես կարգավորման, այնպես էլ վստահության ամրապնդման ուղղությամբ առաջարկները՝ բանակցություններին հակադրելով Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծի և Հայաստանի սահմանի իրավիճակի լարվածության աճը, ինչը հանգեցնում է բազմաթիվ զոհերի, այդ թվում խաղաղ բնակչության շրջանում։
Վերջերս Ադրբեջանը ծանր հրետանու օգտագործմամբ անցել է իրավիճակի լարման նոր փուլի: «Իր ապակառուցողական դիրքի արդարացման նպատակով ադրբեջանական կողմը ընտրողաբար հիմնվում է ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի 4 բանաձևերի վրա, որոնք ընդունվել են 1993թ. թեժ ռազմական գործողությունների ժամանակ` միտումնավոր խեղաթյուրելով այդ բանաձևերի էությունը: ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի վերոնշյալ բանաձևերի նպատակը, դրանց կարևորագույն պահանջը «ռազմական և թշնամական գործողությունների անհապաղ դադարեցումն» էր: Ինչ վերաբերում է հակամարտության կարգավորմանը, ապա համապատասխան բանաձևում ամրագրված է միանշանակ «շարունակել փնտրել հակամարտության կարգավորման հնարավորություններ Մինսկի գործընթացի համատեքստում», ինչը հերթական անգամ ապացուցում է ադրբեջանական պնդումների անհիմն լինելը:
Հենց Ադրբեջանը խափանեց բոլոր չորս բանաձևերի իրականցումը, չկատարելով դրանց հիմնական պահանջները՝ անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, առանց որի հնարավոր չէր իրականացնել բանաձևի մյուս դրույթները և ՄԱԿ-ի ԱԽ-ի կոչերը»,- ասաց նախագահը։
Այս տարին Հայաստանի համար նշանավորվում է Հայրենականում տարած մեծ հաղթանակի 70- ամյակով ու Ցեղասպանության 100-րդ տարելիցով: Նախագահն իր խոսքում շնորհակալություն հայտնեց այն բազում երկրներին, որոնք միացան Հայաստանի նախաձեռնություններին ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդում և Գլխավոր վեհաժողովում՝ հնարավոր դարձնելով համապատասխան փաստաթղթերի ընդունումը՝ հռչակելով դեկտեմբերի 9-ը որպես բոլոր ցեղասպանությունների զոհերի հիշատակի և այդ հանցագործությունը կանխարգելելու միջազգային օր:
Մենք մտադիր ենք շարունակել նման նախաձեռնությունները և նպաստել այդ դաժան հանցագործության բոլոր դրսևորումների դեմ պայքարի արդյունավետ մեխանիզմների ստեղծմանը, ասաց Հայաստանի նախագահը:
ՄՄՀՊԻ ռեկտոր Անատոլի Տորկունովը ՀՀ նախագահին պարգևատրեց Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի հատուկ հուշամեդալով ու մասնակիցներին փոխանցեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ողջույնի ուղերձը: Ռեկտորը նշեց, որ այստեղ՝ շրջանավարտների հետո, իրեն ուսանող է զգում:
Որպես Լազարյան ճերմարանի ժառանգորդ ՄԳԻՄՕ-ն նոր մարտհրավերների առջև է հայտնվել, բարդ ժամանակներ են։ «Հեշտ ժանականեր չեն ու ժամանակակից պահանջներին համապատասխն դիվանագետների պատրաստումը մեր համալսարանի կարևոր խնդիրն է: Այսօր, առավել քան երբևէ, պարզ է դառնում, որ առանց գերտերությունների ու ոչ գլխավոր դերակատար երկրների հետաքրքրությունները հաշվի առնելու հնարավոր չէ այս աճող քաոսի դեմն առնել»,- ասաց։
Ռուսաստանի փոխարտգործնախարար Վասիլի Նեբենզյան էլ ֆորումի մասնակիցներին փոխանցեց ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի ողջույնի խոսքը:
40 տարի առաջ, երբ սովորում էի Մոկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտում, չէի էլ կարող պատկերացնել, որ 40 տարի անց Երևանում, որպես նախարար կընդունեմ այդ ինստիտուտի շրջանավարտներին, նշեց Հայաստանի ԱԳՆ Էդուարդ Նալբանդյանը: «Այսօրվա ուսանողների հետ շփվելով՝ ես համոզվեցի, որ Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը ապագա ունի և ոչ պակաս փառավոր, քան՝ իր պատմույթունը: Այն հզոր ուժ ու պոտենցյալ է ստեղծում ոչ թե աշխարհը գլխիվայր շուռ տալու համար, այլ որպեսզի աշխարհն ավելի ներդաշնակ, ավելի հուսալի դարձնել ապագա սերունդների համար»,- նշեց Էդվարդ Նալբանդյանը։