Միջազգային

Սպիտակ տունը քննարկում է Սիրիայում թռիչքազերծ գոտու ստեղծման հարցը

ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը քննարկում է Սիրիայում թռիչքներից զերծ և զորակազմի մասնակցությամբ սահմանամերձ շրջաններում անվտանգության գոտիների ստեղծման հարցը,հայտնում է The New York Times-ը՝ վկայակոչելով Սպիտակ տան իր աղբյուրը։

Ըստ պարբերականի՝ թռիչքներից զերծ գոտու ստեղծումը հոկտեմբերի 18-ին Սպիտակ տանը տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ անհրաժեշտ են համարել պետքարտուղար Ջոն Քերին և մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:

Միևնույն ժամանակ Պենտագոնի ղեկավար Էշթոն Քարթերը նման գաղափարին հոռետեսորեն է մոտեցել լուրջ ուժերի ներգրավման անհրաժեշտության և ռուս զինվորականների հետ պատահական բախումների ռիսկի ավելացման պատճառով:

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ներկա չի եղել խորհրդակցությանը: Պարբերականը նշում է նաև, որ նա հետևողականորեն դեմ է թռիչքներից զերծ գոտու ստեղծմանը: Սպիտակ տանը քննարկված տարբերակներից է նաև Սիրիայի սահմանամերձ շրջաններում` Թուրքիայի և Հորդանանի հետ սահմանին, քաղաքացիական բնակչության համար անվտանգ գոտիների ստեղծումը: Վաշինգտոնում հնարավոր են համարում այդ գոտիների օգտագործումը ոչ միայն խաղաղ բնակիչներին, այլ նաև սիրիական չափավոր ընդդիմությանը օգնելու համար:

Back to top button