Քաղաքական

ՌԴ կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի հետ ՀՕՊ համատեղ համակարգի ստեղծման համաձայնագրին

Ռուսաստանի կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի հետ հակաօդային պաշտպանության տարածաշրջանային միացյալ համակարգի ստեղծման մասին համաձայնագրին՝ կոլեկտիվ անվտանգության կովկասյան տարածաշրջանում: Ռուսաստանի գործադիր մարմնի պաշտոնական կայքում զետեղված հաղորդագրության համաձայն, փաստաթուղթը պետք է ներկայացվի Ռուսաստանի նախագահի ստորագրմանը։

Ավելի վաղ՝ ՌԴ Օդատիեզերական ուժերի գլխավոր հրամանատարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Պավել Կուրաչենկոն հայտնել էր, որ Հայաստանի հետ ՀՕՊ համատեղ համակարգի ստեղծման մասին համաձայնագրի նախագիծն արդեն անցել է ներպետական համաձայնեցման փուլը և պատրաստվում է ստորագրման: Նա հավելել էր նաև, որ Ռուսաստանն այժմ աշխատում է ՀՕՊ միացյալ համակարգերի ստեղծման ուղղությամբ նաև Ղրղզստանի և Տաջիկստանի հետ: Ղազախստանի հետ նմանատաիպ համաձայնագիրը ստորագրվել է 2013-ին:

Back to top button