Հասարակություն

Պուտինը շնորհակալություն է հայտնել Սերժ Սարգսյանին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ողջույնի ուղերձ է հղել Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի (ՄԳԻՄՕ) շրջանավարտների երրորդ միջազգային ֆորումի մասնակիցներին և շնորհակալություն է հայտնել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, ինչպես նաեւ հայ գործընկերներին միջոցառման կազմակերպման գործում ցուցաբերած անգնահատելի օգնության համար, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Ինստիտուտի շրջանավարտները հերթական անգամ ցուցադրում են իրենց բազմահազարանոց ինտերնացիոնալ ընտանիքի համախմբվածությունը, ուսանողական եղբայրության ոգու պահպանումը, հարգանքը Ռուսաստանի համալսարանական ավանդույթներին, ինչպես նաև ժողովուրդների միջև փոխըմբռնման ու համագործակցության ամրապնդման գործում իրենց ավանդը ներդնելու անկեղծ ձգտումը»,-ասված է պետության ղեկավարի ուղերձում, որը հրապարակվել է Կրեմլի կայքում:

Պուտինը նշել է, թե պատահական չէ, որ բուհի շրջանավարտների ներկայիս հանդիպումն ընթանում է Երևանում: «Այս տարի լրանում է արևելյան լեզուների ինստիտուտի՝ Լազարյան ճեմարանի 200-ամյակը: Այդ ինստիտուտն իրավամբ դարձել է Ռուսաստանի և Հայաստանի գիտական, մշակութային, ինտելեկտուալ ու հոգևոր կապերի խորհրդանիշը, իսկ դրա հիմնադիրները` մեկենասների Լազարյան ընտանիքը, բարի հիշատակ է թողել մեր երկու երկրների պատմության մեջ»,-ասված է ՌԴ նախագահի ողջույնի խոսքում:

Պուտինը վստահ է, որ հանդիպման մասնակիցներին ոչ միայն հագեցած ծրագիր է սպասում, այլև ոչ պաշտոնական բարեկամական շփում:

Կարդացեք նաև
Close
Back to top button