ԿարևորՔաղաքական

Նույնականացման քարտն ընդունվեց, վերահսկման մեխանիզմը՝ ոչ

arminegevorgyan

Հայաստանում 558.401 քաղաքացի այսօր չի կարող ընտրել, քանի որ ունի միայն նույնականացման քարտ, իսկ Ընտրական օրենսգիրքը արգելում է ընտրելու իրավունքը, եթե նշում չի արվում անձնագրում։
ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում քննարկման էր դրվել երկու նախագիծ, ՀՀԿ- ականների և պատգամավոր Տիգրան Որիխանյանի կողմից  մշակված։ ՀՀԿ-ն  առաջարկում է, որ նույնականացման քարտ ունեցող քաղաքացիներին ընտրության հնարավորություն տրվի, իսկ Ուրիխանյանն առաջարկում է դրան զուգահեռ նաև վերահսկողություն իրականացվի:

 

Քաղաքացիների ընտրական իրավունքը խոչընդոտվում է՝ Ընտրական օրենսգրքի այն դրույթով, որ նույնականացման քարտով ընտրության ներկայանալու դեպքում նրանց արգելվում է ընտրել, քանի որ հնարավոր չէ  դրոշմը դնել քարտի վրա, ինչպես դա արվում է անձնագրով ներկայանալու դեպքում: Հետևաբար՝ քաղաքացուն պետք է հնարավորություն տրվի նույնականացման քարտը գործածել ընտրության ժամանակ։

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այսօր քննարկվում էր  ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հեղինակած «ՀՀ  Ընտրական օրենսգրքում» եւ «Նույնականացման քարտերի մասին»  ՀՀ օրենքունմ փոփոխություններ կատարելու նախագիծը: Օրինագծի հեղինակ ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն առաջարկում էր բացի նույնականացման քարտով ընտրության իրավունք տալուց , պարտադիր  որևէ տարբերակով վերահսկողություն սահմանել՝ ընտրություն կատարելու փաստն արձանագրել՝ կիրառելով  որևէ էլեկտրոնային սարք:

Տիգրան Ուրիխանյանը նշում է, որ իր նախագծին զուգահեռ իշխող ուժի ներկայացուցիչները ներկայացել են գրեթե նույնանման նախագիծ, որը շահարկումների առիթ է դարձել, թե Ուրիխնյանը ցանկանում է  այդ 500 հազար ձայների հետ ինչ- որ խաղ խաղալ եւ ծառայություն մատուցել  իշխանություններին: «Թող այդ արտահայտություն անողների գլխին գա իշխանությանը ծառայություն մատուցելը»,- ասում է պատգամավորը։

Օրինագծի հեղինակը նշեց, որ նշում կատարող սարքը կարելի է ձեռք բերել.1.5 դոլարով, էլեկտրոնային նշում կատարող սարքերի գին էլ  տատանվում է  մինչև 30 դոլարի սահմաներում:  ՀՅԴ- ական Արծվիկ Մինասյանն էլ համաձայնեց Ուրիխնայնիօ ներկայացրած օրինագծի դրույթների հետ,սակայն  նշեց, որ էլեկտրոնային սարքը բավարար չէ անհրաժեշտ  վերհսկողուոյուն իրականացնելու համար: Բացի դա՝ այդ  համակարգչային տեխնիկան ձեռք բերելու համար  անհրաժեշտ գումարները կծանրանան բյուջեի վրա:

Սակայն Ուրիխանյանը  դաշնակացական պատգամավորին հավաստիցարեց, որ ցանկություն դեպքում գումար կճարվի ու մատանշեց այն ուղիները, որտեղից կարող էին գումար ձեռք բերել: «Օրինակ, եթե ԵՏՄ գործադիր մարմնի՝ Եվրասիական  տնտեսական հանձնաժողովի նախագահի պաշտոնին նշանակված  Տիգրան Սարգսյանի կողմից գնած զուգարանների գումարը հետ գանձնվի, սահմանափակվեն պետական մարմիններում ծառայողությունների ճոխությունները»:

Հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանն ասաց, որ որևէ  մեկը դեմ չի Տիգրան  Ուրիխանյանի նախագծին, առավել ևս, որ ՀՀԿ-ն էլ ունի նմանատիպ օրինագիծ, որի նպատակը մեկն է` քաղաքացին պետք է կարողանա ընտրել նաև նույնականացման քարտով: Իսկ վերահսկողուոթյուն իրականացնելու դեպքում կա ժամանակային խնդիր։ Եթե  Ուրիխանյանի առաջարկած փոփոխությունն ընդունվի, ապա բավականին ժամանակ է պետք, որ կառավարությունը գումար հատկացնի՝ սարքերը գնելու և ավելի քան 18 հազար ընտրական հանձնաժողովների նախագահների ուսուցում կազմակերպվելու համար:

Ի վերջո՝ քննարկումներից հետո հանձնաժողովը  Տիգրան Ուրիխանյանի նախագիծը դրվեց քվեարկության, սակայն այն դրական եզրակացություն չստացավ` ՀՀԿ-ական պատգամավորները դեմ քվեարկեցին: Բայց դրական եզրակացություն ստացավ ՀՀԿ –ակաների կողմից ներկայացված նախագիծը ,ըստ որի՝  նույնականացման քարտ ունեցող քաղաքացիները կարող են մասնակցել ընտրությունների:

Back to top button