Հասարակություն
Մսամթերքը՝ քաղցկեղածինների շարքում.ԱՀԿ


Առողջապահության Համաշխարհային Կազմակերպությունը նախատեսում է խոզապուխտը, կոտլետները եւ նրբերշիկը ներառել քաղցկեղածինների ցանկում: Ինչպես հայտնում է The Daily Mail-ը, բժիշկները մսամթերքի այս տեսակները դասում են այն քաղցկեղածին նյութերի շարքում, ինչպիսիք են մկնդեղն ու ասբեստը: Ըստ ԶԼՄ-ների՝ թարմ միսը նույնպես ներառված է «քաղցկեղի հանրագիտարանում»՝ իր «սպանելու հակումով»:
Ըստ գիտնականների այս մթերքների օգտագործումը հնարավոր է մեծացնի աղիների քաղցկեղի վտանգը: