Հասարակություն

Խոզան այրելը ոչ միայն օգուտ չէ, այլեւ խիստ վնասաբեր է

lianaeghiazaryan
Ամառային շոգ եղանակն իր ստեղծած հրդեհավտանգության ամենաբարձր աստիճանով այժմ արդեն հետեւում է, բայց հիմա էլ հանրապետությունով մեկ հրդեհների առաջացման նոր վտանգ կա: Սա գյուղացիների մոտ տարածված սխալ մոտեցման ու թյուր կարծիքի հետեւանքն է, այսօր հայտարարել է Գյուղնախարարության գլխավոր անտառապետ Ռուբեն Պետրոսյանը: ՏԿԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետ Հովհաննես Խանգելդյանն իր հերթին է անդրադարձել հրդեհների մասովխիստ մտահոգիչ վիճակագրությանն ու իր հորդորն ուղղել քաղաքացիներին:

 

Աշնան այս շրջանում գյուղացիները համատարած այրում են իրենց խոզանները` արտերը, ցանքատարածությունները, որտեղ այլեւս բերք չկա: Եղանակը դեռ չորային է, ու խոզաններն այրելը մեծապես ավելացնում է հրդեհների ռիսկը, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՏԿԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետ Հովհաննես Խանգելդյանը: Առանց այն էլ այս տարին աչքի ընկավ հրդեհների սարսափելի մեծ թվով, ասում է Խանգելդյանը: Միայն հուլիսի առաջին 2 շաբաթում գրանցվեց ավելի շատ ահազանգ, քան 2012-2013 թվականներին միասին վերցրած: 7. 1 մլրդ դրամի վնաս պետությանն ու, որ ավելի ծանր է, 23 զոհ, 31 տուժած միայն հրդեհների հետեւանքով:

«Այս տարին աննախադեպ էր իր ցուցանիշերով: 4134 հրդեհ միայն խոտածածկ տարածքներում` անցյալ տարվա ցուցանիշից 2.5 անգամ ավելի»:

Խոզաններից կրակը շատ արագ հասնում է անտառածածկ տարածքներ: Իսկ Հայաստանում անտառները հիմնականում լեռնային են: Հենց այստեղ է, որ փրկարար ջոկատների աշխատանքն անասելի բարդանում է: Լեռնոտ հատվածներ հրդեհաշիջման տեխնիկա հասցնել հնարավոր չէ, ողջ աշխատանքը մնում է փրկարարների վրա, այնինչ անտառների հրդեհների ժամանակ ջերմաստիճանը այնքան է բարձրանում, որ 50-100 մետրից ավելի մոտենալ հնարավոր չէ, ու սա փրկարարների մինչեւ անգամ կյանքին է սպառնում: Եւ այս ամենը մարդկային գործոնի` անփութության ու սխալ մոտեցման հետեւանքով, մանրամասնում է ՏԿԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետը: Ինչու են գյուղացիներն այրում խոզանները: Մարդկանց մոտ տարածված կարծիք կա, որ այդպիսով վերացնում են մոլախոտերի սերմերը, մաքրում չհնձած չորացած խոտը, որ այդպիսով ստեղծում են հումուսի նոր շերտ: Իրականում սա թյուր կարծիք է, սխալ ու խիստ վնասակար մոտեցում, իր հերթին հայտարարում է Գյուղնախարարության գլխավոր անտառապետ Ռուբեն Պետրոսյանը: Դեռ հակառակը, կան մոլախոտեր, որոնց սերմերն այրելուց հետո ավելի լավ են ծլում: 23-2

Գյուղացիների կողմից սեփական խոզաններն այրելը եւս դիտարկվում է որպես հրկիզում: Այլ դեպքերում հրկիզումը պատժելի է, այս դեպքում` ոչ, հանցանքի տարր չի պարունակում, բայց չափազանց բարդ հետեւանքներ կարող է ունենալ, ինչը պարտադրում է զգույշ ու զգոն լինել, իրենց դիտարկումն  են փոխանցում մասնագետները:

Կարդացեք նաև
Close
Back to top button