Միջազգային

«Իսլամական պետությունից» հիմնականում նավթ գնում են թուրքերը

«Իսլամական Պետությունը» յուրաքանչյուր ամիս նավթի վաճառքից ստանում է մինչև $50 մլն դոլարի եկամուտ: Տվյալները, որոնք տրամադրել է Իրաքի հետախուզությունը,  համընկնում են ամերիկյան մասնագետների տրամադրած տվյալների հետ:

«Ինտերֆաքսը» գրում է, որ խոսքը Իրաքի և Սիրիայի տարածքում արդյունահանվող նավթի մասին է: Ահաբեկիչների տրամադրության տակ միայն Սիրիայի տարածքում  այժմ կա  253 նավթահոր: Ամեն օր Սիրիայում և Իրաքում արդյունահանվում է 40-50 հազար բարել նավթ:

Նավթի վաճառքից ստացվող եկամուտը «Իսլամական պետության» գործունեության հիմնական ֆինասական աղբյուրներից է:ԻՊ առաջարկած դեմպինգային գինը հետաքրքրություն է առաջացնում գնորդների՝ մոտ, որոնք «սև ոսկին» ձեռք են բերում բարելը 35, իսկ երբեմն էլ 10 դոլարով։

Գնորդները, ըստ հաղորդվող տվյալների, հիմնականում թուրքեր են, որոնք հետագայում ավելի թանկ վերավաճառում են այն: Վաճառված նավթի գումարը թուրք գնորդները վճարում են Ստամբուլում և Անկարայում «Իսլամական պետության» անդամ կանանց։

Back to top button