

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում այսօր ՏՄՊՊՀ 2016թ. տարեկան գործունեության ծրագրի քննարկմանը թեժ լեզվակռիվ սկսվեց հանձնաժողովի նախագահի եւ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի միջեւ: Պատգամավորին վրդովեցրել էր, որ Արտակ Շաբոյանը՝ որպես իրենց գործունեության դրական արդյունք, պարբերաբար նշում է, որ իրենք ուսումնասիրությունները, որ խախտումներ են հայտնաբերել դպրոցների բուֆետներում, մինչդեռ շրջանցում է ժամկետանց դեղերի, սուպերմարկետներում առկա ժամկետանց բազմաթիվ ապարանքների թեման: Հանձնաժողովում լսել են նաև 2016 թ Հանրային ծառայությունները կարգավորող հանաձնաժողովի ծրագիրը:
Այս տարին սակավաջուր չէ և ներկայիս իրավիճակը պահպանվելու դեպքում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման կարիք չի լինի: Նման լավ լուր հայտնեց ԱԺ- ում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը: Պարզվեց նաև, որ ՀԷՑ-ում աուդիտի երկրորդ փուլն արդեն ավարտվել է և եզրակացությունը ամենաուշը մյուս շաբաթավերջին կհրապարակվի ՀԾԿՀ կայքում:
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը ԱԺ- ում լրագրողների հետ զրույցում նշեց, որ աուդիտի աշխատանքներն ավարտվելուց հետո կկազվի եզրակացություն, կփորձեն վերլուծել, թե ինչ թերություններ են արձանագրվել, ինչ բացթողումներ կան:
Ի դեպ՝ Ռոբետ Նազարյանը ՀԷՑ-ի նոր սեփականատեր Սամվել Կարապետյանի հետ երբեք չի հանդիպել,բայց ՀԷՑ- ում իրականացվելիք ծրագրերից տեղյակ է: «Գիտեմ, որ նրանք հակաճգնաժամային առողջացման ծրագիր են մշակել, որը դեռևս ես մանրամասներով չգիտեմ, կհրապարակեն, կիմանանք»:
Անդրադառնալով ամսական մինչեւ 250 կվտ էլեկտրաէներգիա սպառող բաժանորդների սուբսիդավորմանը, Ռոբերտ Նազարյանը նշեց, որ վիճակագրական տվյալներով՝ ՀՀ ընտանիքները տարեկան միջինում 190-200 կվտ են ծախսում, սակայն ձմռան ամսիներին միջին խավի ծախսի առանձին հաշվարկ չկա:
Ի դեպ՝ այսօր ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը քննարկում էր Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2016 թվականի գործունեության ծրագիրը: ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանն էլ նրանից հետաքրքրվեց գազի նոր հաշվիչների տեղադրումից, քանի որ այժմ եղած հաշվիչներն ի վիճակի չեն ճշգրիտ ներկայացնել գազի ծավալը:
Նազարյանը վստահեցրեց, որ դրանք մինչեւ 2017թ. պետք է փոխվեն «ԳազպրոմԱրմենիա»-ի հաշվին: Եթե Նազարյանը շտապում էր և ծրագրի քննարկումն անցավ հանդարտ մթնորոլոտում,ապա ՏՄՊՊՀ 2016թ. տարեկան գործունեության ծրագրի քննարկման ժամանակ թեժ լեզվակռիվ սկսվեց հանձնաժողովի նախագահի եւ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի միջեւ: Պատգամավորին վրդովեցրել էր այն, որ Արտակ Շաբոյանը որպես իրենց գործունեության դրական արդյունք պարբերաբար նշում է, որ իրենք ուսումնասիրություններ ու խախտումներ են հայտնաբերել դպրոցների բուֆետներում, մինչդեռ շրջանցում է ժամկետանց դեղերի, սուպերմարկետներում առկա ժամկետանց բազմաթիվ ապարանքների թեման։ «Գոնե սպորտային հետաքրքրության համար ձեզ չի՞ հետաքրքրում՝ որ ոլորտում եք հաջողել: Ամբողջ աշխարհում վառելիքի գները իջնում են, մեզ մոտ բարձրանում, էլ չեմ ասում գազի մասին»,- ասում էր պատգամավորը։
Արտակ Շաբոյանը փորձեց պատասխանել՝ ասելով, թե բուժհաստատություններում ունեն մեծ առաջընթաց: Բայց պատասխանն էլ ավելի բարկացրեց Խաչատուր Քոքոբելյանին։ «Հարց եմ տալիս, թե կարող ես, ուղիղ պատասխանի, հակառակ դեպքում պիտի ներողություն խնդրես… Կարող է՝ տասը ժամ խոսի ու ոչինչ չասի: Սա ԱԺ է, այլ ոչ թե դպրոց»:
Պարոն Շաբոյանը հայտարարեց, որ բենզինի ոլորտում երկու խոշոր ընկերություններ են գործունեություն իրականացնում, ու գնային քաղաքականությունը իրենց հսկողության տակ են պահում:« Տարվա ընթացքում տասը տոկոսով նվազել է՝ 470-ից 420 դրամ է դարձել: Գնային փոփոխությունները ամբողջությամբ ադեկվատ են ներմուծման գների փոփոխություններին: Մենք բենզինը հիմնականում ՌԴ-ից ենք ներմուծում ու վերամշակման ծախսերը մեծ են, դրա համար գնային տարբերությունները մեծ են: Հետևաբար՝ միջազգային գները չեն ազդի ՀՀ ներմուծվող բենզինի գների վրա»։
Ի դեպ՝ հայտարարեց, որ Քոքոբելյանը չի տիրապետում հանձնաժողովի գործունեությանը, սա անպատասխան չթողեց պատգամավորը: Կրքերը հանդարտեցրեց նիստը նախագահող ԲՀԿ –ական պատգամվոր Միքայել Մելքումյանը: