Հասարակություն

Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարին

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 23-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանին եւ նրա տեղակալ Լեւոն Շահվերդյանին:

Հանդիպմանը, որին մասնակցում էր ԼՂՀ էկոնոմիկայի նախարար Անդրանիկ Խաչատրյանը, քննարկվել են երկու հայկական հանրապետությունների տնտեսական համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:

Back to top button