Ամեն օր Հայաստանում յուրաքանչյուր քաղաքացի մեկ դոլար պակաս է ծախսում


Հայաստանի տնտեսական ակտիվության նախնական վերծլուխությունն արդեն պատրաստ է: Պաշտոնական վիճակագրության համաձայն, աճն ակնհայտ է գրեթե բոլոր ճյուղերում: Տրանսֆերտները, սակայն, նվազել են նախորդ տարվա հունվար օգոստոսի համեմատ 36.9%-ով: Տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը ընդգծում է՝ տրանսֆերտների կրճատումը տանում է դեպի գնողունակության անկում: «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի տնօրեն, տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն էլ կարծում է ՝«Ժամանակն է, որպեսզի տրասնֆերտներից կախվածությունը վերանա»:
ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է այս տարվա առաջին ինն ամիսների տնտեսական ակտիվության ցուցանիշը, այն կազմել է (ՏԱՑ) կազմել է 103.7%: Պաշտոնական վիճակագրության համաձայն, Տնտեսական ակտիվության ցուցանիշի աճին նպաստել են բոլոր ճյուղերը: Գյուղատնտեսության աճի տեմպը կազմել է 111.3%, արդյունաբերությանը` 104.8%, ծառայություններինը` 102.5% և շինարարությանը` 100.1%:
«Շինարարությունը համարյա նույն մակարդակի վրա, և ակտիվացման քաղաքականութունը դեռևս իր արդյունքները չի տալիս»,-նկատում է տնտեսագետ Վիլեն Խաչատրյանն ու սպառողական գների ինդեքսում (104,7 տոկոս) որոշակի ռիսկեր նկատում: Բացատրությունը պարզ է՝ գնաճի միտումները ԱՊՀ երկրներում նկատելի են, այստեղ նշանակությունն ունիեն և ՌԴ-մ. և Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները: Հայաստանն այս առումով հարաբերականորեն լավ դիրքերում է, գնաճը նորմայի սահմաններում է:
«Արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը, սակայն, մտահոգիչ է»,- ասում է Վիլեն Խաչատրյանը.«Դա նշանակում է արդյունաբերության ոլորտը անկում է արձանագրում այն առումով, որ եթե գնաճ չկա, նշանակում է նաև ապրանքների ձեռքբերում չկա և արդյունաբերության ակտիվացմանն ուղղված գնումներ չեն արվում: Սա է վտանգավոր»:
ՏԱՑ-ում մոտ 20 տոկոսով կրճատվել է արտաքին առևտրաշրջանառությունը: Նվազել են նաև արտահանման ու ներմուծման ծավալները: «Վերջինիս 26,6 տոկոս նվազումը խիստ մտահոգիչ է, բնակչությունը սկսել է ավելի քիչ սպառել»: Այստեղ սակայն Վիլեն Խաչատրյանը դրական տարր է տեսնում՝ դոլարի արտահոսքն է նվազել երկրից:
Այս տարվա առաջին ինն ամիսների կտրվածքով, կրճատվել է նաև առևտրի շրջանառությունը ՝ 5.6%-ով: Ոլորտի պատասխանատուները նվազումը հիմնականում արտաքին մասնավոր տրանսֆերտների ծավալի կրճատմամբ են պայմանավորում: Այն, այս տարվա հունվար-օգոստոսին նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ նվազել է 36.9%-ով: Տնտեսագետ, Այլընտրանք հետազոտական կենտրոնի տնօրեն Թաթուլ Մանասերյանը ընդգծում է՝ «Ժամանակն է, որպեսզի տրասնֆերտներից կախվածությունը վերանա»,- նաև նկատում է ,- իհարկե դրանք ամբողջությամբ չեն վերանա, սակայն, գոնե պետք է նվազեն: Տնտեսագետը, ի տարբերություն պաշտոնական վերլուծությունների, առևտրի շրջանառության ծավալի կրճատումը միայն տրանսֆերտների նվազմամբ չի պայմանավորում:
Այստեղ կարևոր դեր ունեն նաև արտագաղթն ու աղքատության բարձր մակարդակը: Մի դեպքում երկրում առևտուր անողները քիչ են, մյուս դեպքում էլ ապրանք գնելու հնարավորություն չկա:
Տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը ևս ընդգծում է՝ տրանսֆերտենրի կրճատումը տանում է դեպի գնողության անկում:
Սովորաբար տրանսֆերտների ակտիվացում նկատվում է դեկտեմբերին: Հաշվի առնելով սակայն, այն, որ Հայաստան հիմնականում ՌԴ-ից է գումար գալիս, ապա այստեղ էլ ակնկալքիները մեծ չեն կարող լինել: Վերլուծելով ցուցանիշերը, Վիլեն Խաչատրյանն ընդգծում է, որ Հայաստանում աղքատության մակարդակը ոչ թե իջնում է, այլ բարձրանում. ամեն օր մեր երկրում յուրաքանչյուր քաղաքացի մեկ դոլար պակաս է ծախսում:
«Տարվա սկզբից անցել է 270 օր՝ սեպտեմբերի դրությամբ, դա նշանակում է 270 դոլար, յուրաքանչյուր չորս հոգանոց ընտանիքը 1000 դոլար քիչ է ծախսել: Դա արդեն իսկ իրավիճակը վատացնում է»:
«Ոսկերչական զարդերի արտադրությունում» (անկումը 30.6%-ով), «Քիմիական նյութերի և քիմիական արտադրատեսակների արտադրությունմ»` (22.9%,) «Էլեկտրական սարքավորանքի արտադրությունում»`( 21.3%-ով), «Խմիչքների արտադրությունում»` (10.7%-) , «Կաշվի, կաշվե արտադրատեսակների արտադրությում»` (9.1%) , «Հիմնային մետաղների արտադրությունում»` (2.9%-ով) : Նվազումն ակնհայտ է նշված բոլոր ճյուղերում:
Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը տնտեսապես դժվարին իրավիճակում հայտնված Հայաստանի համար կարևորում է նաև բյուջեի համալրումը, արդյունավետ ու նպատակային ծախսերի իրականցումը: Միաժամանակ, սակայն, ընդգծում է՝ կարևոր է գծել սահմանը, որից վերև հարկերը բեռ կդառնան գործարարների համար` այդպիսով ծայրահեղ վիճակում հասցնելով նրանց բիզնեսը: Կարևոր է նաև ներքին շեմը, երբ հարկերի ավելի ցածր դրույքաչափերը թույլ չեն տա լցնել պետական գանձարանը:
«Մենք պետք է անընդհատ ուշադիր լինենք, տնտեսությունը զգայուն օրգանիզմ է, և ստիպում է մեզ ու հատկապես կառավարությանը տարբերակված մոտեցում որդեգրել»:
Օրերս ՎԶԵԲ-ը հայտարարեց, որ նոյեմբերին փոխելու է Հայաստանի տնտեսական ցուցանիշերի վերաբերյալ կանխատեսումները: Անդրադառնալով հայտարարությանը, «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն ընդգծում է, որ տարեսկզբի հոռետեսական կանխատեսումները Հայաստանի տնտեսության համար ունեցան բացասական ազդեցություն:
Մանասերյանն ասում է՝ «Այլընտրանք» հետազոտական կենտրոնը երկար պայքարից հետո ստիպեց միջազգային կառույցներին փոխել ու վերանայել իրենց կանխատեսումները: Տնտեսագետն այսօր էլ վստահ է ՝ տարին առնվազն 4 տոկոս տնտեսական աճով ենք փակելու, սակայն, սա էլ բավարար չէ: «Հայաստանի պոտենցիալը բարձր է, ուղղակի պետք է ավելի լուրջ վերաբերմունք ցուցաբերել՝ երկնիշ տնտեսական աճին հասնելու համար»: