Հասարակություն

Տիգրան Սարգսյանի թեկնածությունն անվիճելի էր ԵԱՏՄ անդամ պետությունների համար.Շավարշ Քոչարյան

hasmikdilanyan
ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի պաշտոնում Տիգրան Սարգսյանի նշանակումը համարում է անվիճելի բոլոր անդամ­ երկրների կողմից: Այս մասին ՀՀ կառավարությանի նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ԱԳ փոխնախարարը: Ով նաև  հստակեցրել է, որ  Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի տեղը պատկանում է  ՀՀ-ին՝ համաձայն ԵՏՄ մասին համաձայնգրի:  Փոխնախարարի խոսքով` այդ պաշտոնը 4 տարի ժամկետով պատկանում է Հայաստանին` համաձայն ԵԱՏՄ համաձայնագրի:

Հայաստանի նախկին վարչապետ, ԱՄՆ-­ում ՀՀ դեսպան Տիգրան Սարգսյանը 2016 թվականի փետրվարի 1­-ից կանցնի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահի պաշտոնին:

«Կարծում եմ` դա այն թեկնածությունն էր, որ անվիճելի էր բոլոր անդամ­ պետությունների համար: Տիգրան Սարգսյանն իր մակարդակով, փորձով է արժանացել դրան: Ավելին, Տիգրան Սարգսյանի հետ աշխատել են այդ երկրների ղեկավարները, մասնավորապես, Պուտինը վարչապետ եղած ժամանակ, ու տարբեր առիթներով շփվել էին նրա հետ, ու հենց նրանք էին Սարգսյանին բնութագրում որպես փայլուն մասնագետ»:

Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճմշարիտյանն էլ, անդրադառնալով անդրադառնալով Տիգրան Սարգսյանի՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի պաշտոնում նշանակվելուն, հայտարարել է, որ նախկին վարչապետը ունի բավականին կուտակված փորձ:

«Ընդհանուր առմամբ, գտնում եմ, որ  Հայաստանի դիրքորոշումը՝ հնարավորինս ազատականացնել  տնտեսական հարաբերությունները, կնատսի դրանց զարգացմանը, հնարավոր է, որ իր ունեցած գիտելիքները, փորձը օգտագործի այդ միության ավելի արդյունավետ աշխատանքին»:

Back to top button